Վաշինգտոնում ԱՄՆ-ի ու Չինաստանի ներկայացուցիչները կբանակցեն Հյուսիսային Կորեայի հարցով
INTERNATIONAL NEWSՎաշինգտոնում ԱՄՆ-ի ու Չինաստանի ներկայացուցիչները կբանակցեն Հյուսիսային Կորեայի հարցով։ Բանակցություններին կմասնակցեն ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթթիսը, Չինաստանի արտաքին քաղաքականության հարցերով պետական խորհրդական Յան Ցզեչին ու Ժողովրդական ազատագրական բանակի միացյալ շտաբի ղեկավար, գեներալ Ֆան Ֆենխույը։
ԱՄՆ Պետդեպարտամենտում հայտնել են, որ կողմերը կկենտրոնանան Փհենյանի վրա ճնշումն ավելացնելու հնարավորությունների վրա, նաեւ կանդրադառնան ահաբեկչության դեմ պայքարին ու Հարավ- չինական ծովում իրավիճակին։
Նշենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Հյուսիսային Կորեայի հարցում Վաշինգտոնին օգնելուն ուղղված Պեկինի ջանքերն արդյունք չեն տվել։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



