ԵՄ առաջնորդներն ամենայն հավանականությամբ կորոշեն երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
INTERNATIONAL NEWSԵՄ առաջնորդներն ամենայն հավանականությամբ կորոշեն երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, հայտնել է Գերմանիայի կառավարության նախագահը անանունության պայմաններով։ «Ամենայն հավանականությամբ դրանք կերկարաձգվեն»,- ասել է նա ԵՄ գագաթնաժողովի նախօրեին, հայտնում է Reuters-ը։
Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները սահմանափակում են ռուսական բանկային ոլորտի մուտքը միջազգային ֆինանսական շուկաներ ու արգելում է Ռուսաստանի հետ զենքի առեւտուրը, նաեւ էներգետիկայի հետ կապված սարքավորումների որոշ տեխնոլոգիաների վաճառքը։
Պատժամիջոցների ժամկետը պետք է սպառվի հուլիսի վերջին, բայց դիվանագետները ենթադրում են, որ դրանք կերկարաձգվեն եւս վեց ամսով՝ ԵՄ առաջնորդների գագաթնաժողովից հետո։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



