Ֆրանսիայում շուրջ 2 տոննա թմրանյութ ափ է նետվել
INTERNATIONAL NEWSՖրանսիական ժանդարմերիայի աշխատակիցները շուրջ երկու տոննա կոկաին են հայտնաբերել երկրի հարավարևմտյան շրջանի` ատլանտյան ափերին գտնվող Միմիզան առողջարանային քաղաքում:
Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն` վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցները, մեծ քանակությամբ թմրանյութը հայտնաբերվել է երեքշաբթի Միմիզան քազաքի լողափին: Ընդհանուր առմամբ, այս գործով 11 մարդ է ձերբակալվել և կալանքի տակ առնվել:
Քննիչները պարզել են, որ մի խումբ մարդիկ փորձել են թմրանյութով լի բեռները դուրս բերել ծովից, սակայն չնայած նրանց ջանքերին` հոսանքը դրանք ափ է նետել:
Ոստիկանության տվյալներով` ձերբակալվածների թվում Հունաստանի քաղաքացիներ կան:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



