Բակո Սահակյանը Բելգիայի սենատորի հետ քննարկել է խորհրդարանական կապերի հարցեր
SOCIETYԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 21-ին ընդունել է Բելգիայի սենատոր, Ֆլանդրիայի խորհրդարանի անդամ Յորիս Պոշեին: Քննարկվել են Բելգիա-Արցախ խորհրդարանական կապերին վերաբերող մի շարք հարցեր:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը նշել է, որ երկու երկրների հարաբերությունների հետագա ընդլայնման ու խորացման համար կան խոստումնալից հիմքեր, այս համատեքստում կարեւորելով Բելգիայի եւ նրա վարչական միավորումների քաղաքական, հասարակական, գիտակրթական, մշակութային եւ այլ շրջանակների ներկայացուցիչների հաճախակի այցելություններ Արցախի Հանրապետություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



