Էրդողանն այցելել է Անկարայի ահաբեկչության հրապարակ
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տիկնոջ՝ Էմինե Էրդողանի և Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոյի հետ գնացել է Անկարայի ահաբեկչության վայր: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Նրանք ծաղիկներ են դրել ահաբեկչության վայրում և հարգել են զոհվածների հիշատակը:
Նախօրեին ահաբեկչության վայր էին այցելել վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ինչպես նաև Թուրքիայում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանները:
Անկարայի երկաթուղային կայարանի մոտ հոկտեմբերի 10-ին թուրք-քրդականբախումներին վերջ դնելու կոչով հանրահավաքի ժամանակ 2 պայթյուն է տեղիունեցել, ինչի հետևանքով, պաշտոնական տվյալների համաձայն, զոհվել է 97 մարդ,այդ թվում և մեկ օտարերկրացի` պաղեստինցի: Մի քանի հարյուր մարÕ ¤տեղափոխվել է հիվանդանոցներ: Նշվում է, որ պայթյուններն իրականացրել ենտղամարդ մահապարտ ահաբեկիչները, որոնց ինքնությունը դեռ պարզվում է:



