Շախմատային օլիմպիադայի հաղթող գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը հաղթել է «National Open» միջազգային մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ Լաս-Վեգաս քաղաքում տեղի ունեցավ «National Open» միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 54 շախմատիստ՝ այդ թվում 1
INTERNATIONAL NEWSՍըր Պոլ Մաքքարթնին, Սելին Դիոնը, Ռոբի Ուիլյամսը, Բրայան Մեյը, Ռիտա Օրան, Փիքսի Լոթը եւ համաշխարհային երաժշտության մի քանի տասնյակ այլ աստղեր հունիսի 21-ին սինգլ են թողարկել՝ հաջակցություն Լոնդոնի արեւմուտքում բնակելի տան սաստիկ հրդեհից տուժածների եւ նրանց ընտանիքների։
Լույս հունիսի 14-ի գիշերը Լոնդոնի Հյուսիսային Քենսինգթոնի շրջանում 24-հարկանի Grenfell Tower սոցիալական բնակելի շենքում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհվել է առնվազն 30 մարդ, եւս 28-ը համարվում են անհայտ կորածներ: Մինչեւ 600 բնակիչներ տարհանվել են եւ ժամանակավորապես տեղավորվել հասարակական կենտրոններում, մզկիթներում եւ եկեղեցիներում, տասնյակ մարդիկ այրվածքներ են ստացել, տուժածներից մի քանիսի վիճակը գնահատվում է օրհասական:
Շենքի բնակիչների մեծամասնությունը Աֆրիկայից եւ Մերձավոր Արեւելքի երկրներից սերվածներ են: Հունիսի 21-ի ժամը 08:00-ից (Երեւանի ժամանակով ժամը 11:00-ից) Simon and Garfunkel դուետի նշանավոր հիթի՝ «Bridge over Troubled Water»-ի (Կամուրջ՝ փոթորկալից ջրերի վրա») նոր տարբերակը հնչում է երկրի բոլոր հիմնական ռադիոկայաններով ու հեռուստաալիքներով, իսկ տեսահոլովակի պրեմիերան երեկոյան կկայանա ITV հեռուստաալիքով:
Երգը նաեւ հասանելի է iTunes-ում: Եթերից եւ վաճառքներից ստացված բոլոր միջոցները կօգտագործվեն հրդեհից տուժածներին եւ զոհվածների հարազատներին օժանդակելու համար: Բարեգործական սինգլի ստեղծման գաղափարը պատկանումէ հայտնի պրոդյուսեր Սայմոն Քոուելին, որն ապրում է Լոնդոնի արեւմտյան շրջանում եւ, իր խոսքով՝ ցնցված Է Grenfell Tower-ի ողբերգության մասին լուրերից: Երգի ձայնագրությունը տեւել է երեք օր եւ իրականացվում էր այրված տնից մոտավորապես 1 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ստուդիայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



