Համացանցի նոր հիթը. խանդոտ կատուն «ներխուժում է» տան նոր բնակչի բոլոր լուսանկարներում
LIFEԽանդոտ փիսիկը բարկացած հայացքով հայտնվել է կադրում, երբ տիրուհին ցանկացել է լուսանկարել իրենց տան նոր բնակչին` Մոխրոտիկ անունով կատվին:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, լուսանկարը Twitter-ում ավելի քան 200 000 «լայք» է հավաքել և 74 000 անգամ վերահրապարակվել է:
Հաղորդվում է, որ լուսանկարը հրապարակել է Մեդիսոն Էլիսը, ով ապագա անասնաբույժ է: Մոխորտիկին նա գտել է փողոցում, երբ քիչ էր մնում մեքենայով հարվածեր կենդանուն:
Նա փորձել է լուսանկարել նոր տուն բերած կատվին, երբ վերջինիս ուտելիք էր տվել, սակայն Հիսուս անունով կատուն խանգարել է տիրուհուն` հայտնվելով կադրում բավականին դժգոհ դեմքի արտահայտությամբ:
Սոցցանցի այլ օգտատերեր սկսել են իրենց ընտանի կենդանիների նմանատիպ լուսանկարները հրապարակել գրառման տակ:




1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



