Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Կյանքի թիվը կպատմի՝ արդյոք ճի՞շտ ուղի եք ընտրել, թե՞ ոչ

LIFE

Նումերոլոգիան հնագույն գիտություն է, որով զբաղվում էր նաև մաթեմատիկոս Պյութագորասը։ Marletium.ru կայքը գրում է, որ գիտնականը համոզված էր՝ մարդու համար նախանշված է որոշակի ճակատագիր, ինչի մասին կարելի է իմանալ թվերի օգնությամբ։ Նա կարծում էր, որ, կյանքի թիվը չիմանալու և հետևանքում՝ մարդու համար նախանշված ուղին չիմանալու դեպքում կարելի է հեշտությամբ անհաջողակ մարդ դառնալ։ Այդպե՞ս է, թե՞ ոչ, կարելի է իմանալ միայն պրակտիկայի շնորհիվ։  

Նախ անհրաժեշտ է իմանալ կյանքի թիվը

Առաջին քայլ։ Գումարեք ծննդյան օրը, ամիսը, տարին։ Եթե ծնվել եք 1971թ. հունիսի 3-ին, ապա հավասարումն ունի հետևյալ տեսքը՝ 0+3+0+6+1+9+7+1=27:

Երկրորդ քայլ։ Եթե երկնիշ թիվ եք ստացել, դրանք գումարեք իրար։

Երրորդ քայլ։  Ցանկում գտեք ձեր կյանքի թիվը և կիմանաք՝ արդյոք ճի՞շտ ճանապարհով եք գնում, թե՞ ոչ։

Կյանքի ուղի N1

Ստեղծագործող և մյուսներից տարբերվող մարդիկ են։ Նրանք հաճախ շատ լավ ղեկավարներ են դառնում, ովքեր չեն վախենում իրենց վրա պատասխանատվություն վերցնել բոլորի համար և միանձնյա որոշումներ կայացնել։ Նրանց համար իդեալական մասնագիտություններ են՝ վաճառքի մասնագետ, քաղաքական գործիչ, բրոքեր, ֆինանսական խորհրդատու, սպորտսմեն, ստեղծագործական տնօրեն, որակի ինժեներ, գովազդի մասնագետ, PR մենեջեր, բիզնեսի տեր։  

Կյանքի ուղի N2

Լուրջ ուշադրություն դարձրեք մանրուքներին։ Նրանք տեսնում են այն, ինչ վրիպում է մյուսների ուշադրությունից։ Նրանք լավ ընկերներ են և դաստիարակներ։ Միշտ կարող են աջակցել մարդկանց, ամբողջությամբ վստահում են իրենց ինտուիցիային։ Այդ պատճառով էլ կյանքը նրանց հեշտ է տրվում։ Հաճախ են պայքարում արդարության և ուրիշների իրավունքների համար։ Իդեալական մասնագիտություններն են խոհարարը, դաստիարակը, հոգեբանը, բժիշկը, դիվանագետը, երաժիշտը, դիզայները, սոցիալական աշխատողը, հաշվապահը, մերսողը, դերասանը, ադմինիստրատորը, թերապևտը, այլընտրանքային բժշկության մասնագետը։  

Կյանքի ուղի N3

Նրանց հետ հետաքրքիր է, նրանք բաց են աշխարհի համար և ստեղծագործական ջիղ ունեն։ Սիրում են ամեն հրաշալի բան և դրանով վարակում են մյուսներին։ Նրանց համար գլխավորն իրենց եսը ռեալիզացնելն է։ Դա կարող է լինել ցանկացած միջոցով՝ գիտություն, սպորտ, խոհարարություն։ Իդեալական մասնագիտություններ են նկարիչը, խոհարարը, պարողը, լուսանկարիչը, ճարտարապետը, գրաֆիկական դիզայները, կոսմետոլոգը, լրագրողը, վարսահարդարը, վաճառողը, վիզաժիստը, երաժիշտը, գրողը։  

Կյանքի ուղի N4

Ամենաշատն են գնահատում կյանքի նկատմամբ մեթոդական, համակարգային մոտեցումը։ Ինքնաբերականությունը նրանց համար չէ։ Նրանք ամեն ինչ մանրամասնորեն մտածում են և երբեք որևէ բանի տարերայնորեն և մակերեսային չեն վերաբերվում։ Հենց այդ պատճառով էլ նրանք դառնում են լավ կազմակերպիչներ և մենեջերներ։ Որտեղ նրանք են, այնտեղ կարգուկանոն է տիրում։ Իդեալական մասնագիտություններն են՝ տնօրեն, փաստաբան, ինժեներ, զինվորական, խմբագիր, բժիշկ, հաշվապահ, բիզնեսի սեփականատեր. ճարտարապետ, վերլուծաբան, բիզնես խորհրդատու, իրավապահ մարմնի աշխատակից, անձնական մարզիչ, բանկիր։ 

Կյանքի ուղի N5

Գնահատում են կյանքի նորարարությունները, բազմազանությունը և անորոշությունը։ Նրանք շփվող են, սուր վերլուծական միտք ունեն։ Մարդիկ նրանց գնահատում են, քանի որ կարելի է հույս դնել նրանց վրա և արժեքավոր խորհուրդներ ստանալ։ Նրանք կարող են առաջ տանել նույնիսկ ամենաոչպոպուլյար մտքերը։ Իդեալական մասնագիտություններ են սպորտսմենը, հեռուստահաղորդավարը, քննիչը, վարսահարդարը, PR մասնագետը, անիմատորը, մենեջեր խորհրդատուն, գովազդի խորհրդատուն, տոնական միջոցառումների կազմակերպիչը։  

Կյանքի ուղի N6

Նրանք ամենից հաճախ ընտրում են ծառայությունների ոլորտը։ Նրանց դուր է գալիս օգնել մյուսներին, աջակցել նրանց։ Նրանք կարող են շատ լավ խորհրդատուներ և մենեջերներ դառնալ։ Իդեալական մասնագիտություններ են մոդելը, կոսմետոլոգը, բժշկական աշխատողը, վարսահարդարը, ինտերիերի դիզայները, ուսուցիչը։  

Կյանքի ուղի N7

Մի փոքր պասիվ մարդիկ են։ Սիրում են մանրամասնորեն մտածել ամեն ինչի մասին։ Այսպիսին է նրանց բնույթը։ Արագ ընկալում են ցանկացած տեղեկատվություն։ Բարդ խնդիրները լուծելու համար ամբողջական մարտավարություններ են մշակում և հեշտությամբ դուրս են գալիս ցանկացած բարդ իրավիճակից։ Սիրում են հոգեբանությունը և միշտ հոգեկան որոնումների մեջ են։ Իդեալական մասնագիտություններ են ծրագրավորողը, բժիշկը, գիտնականը, փիլիսոփան, լրագրողը, հոգեբանը, որակի ինժեները, կենսաբանը։  

Կյանքի ուղի N8

Նրանք չեն սիրում աշխատել այլ մարդկանց մոտ և կյանքում ավելի հաջողակ են լինում, եթե սկսում են իրենց գործը։ Նրանք ի ծնե ղեկավարներ են, ովքեր կարծում են, որ իրենց գործը լուրջ խնդիրներ լուծելն է։ Իդեալական մասնագիտություններ են բրոքերը, փաստաբանը, քաղաքագետը, վիրաբույժը, բիզնեսի սեփականատերը, բանկիրը, բիզնես խորհրդատուն։

Կյանքի ուղի N9

Նրանք ստեղծագործող անհատներ են և կարողանում են աշխատել մյուսների փոխարեն։ Նրանք հիմնականում զբաղված են ծառայությունների մատուցման ոլորտում։ Նրանք տաղանդավոր ուսուցիչներ են, ղեկավարներ, բժշկական աշխատողներ։ Նրանց միշտ լսում են։ Իդեալական մասնագիտություններ են նկարիչը, գրողը, գրաֆիկական դիզայները,առողջապահության կամ կրթության ոլորտների մասնագետը, իրավապաշտպանը, դերասանը, փաստաբանը, քաղաքագետը, կադրերի մասնագետը, PR մասնագետը, լուսանկարիչը։  

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California