Սպիտակ տունն առայժմ չի հաստատել Գերմանիայում Պուտինի եւ Թրամփի հանդիպումը
INTERNATIONAL NEWSՍպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Լինդսի Ուոլթերսը չի հաստատել Գերմանիայի Համբուրգ քաղաքում «Մեծ քսանյակի»՝ հուլիսի 7-8-ը կայանալիք նիստի շրջանակներում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հնարավոր անձնական հանդիպման վերաբերյալ տեղեկատվությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 22-ին հայտնել Է ՏԱՍՍ-ը:
«Ներկայում դրա վերաբերյալ ասելիք չունեմ»,- նշել Է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը:
Հունիսի 21-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացասական պատասխան Է տվել լրագրողների այն հարցին, թե նախապատրաստվում Է արդյոք Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը, պարզաբանելով, որ անհրաժեշտության դեպքում ամեն ինչ կհամաձայնեցվի:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



