Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


«Ի՞նչ ստուգումների մասին ա խոսքը». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած ՍԱՊԾ խոսնակը տեղեկացրել է, որ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է սկսել ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանին (Դերժավայի Արկադ) պատկանող ընկերությունում, Արկադի Համբարձումյանը «Փաստի» հետ զրույցում պնդեց, որ որևէ ստուգում չի իրականացվում իր ընկերությունում: ՍԱՊԾ–ից հայտնել են նաև, որ ստուգումները կտևեն 2 օր:

Նշենք, որ մամուլում գրվել էր. որ «Սլավ Գրուպ» ընկերության կողմից ներմուծված «Nutricia Nutrilon» մանկական կերի վրա բացակայում է դրա բաղադրության վերաբերյալ հայերեն մակնշումը: «Սլավ գրուպ» ընկերության հետ կապված լուրը, որը ընկերության ներկրած մանկական կերն արտադրվել է Ադրբեջանի Հանրապետությունում, ձմռանը հերքեց ՍԱՊԾ–ն՝ հայտարարելով, որն «Nutrilon ProNutra» մանկական կերն արտադրված է Լեհաստանում (տուփի վրա նշված են տեղեկություններ մի քանի լեզուներով, այդ թվում՝ ադրբեջաներեն), և այստեղ չկա որևէ խախտում:

«Փաստը» զրուցեց «Սլավ գրուպի» սեփականատեր, ԱԺ ՀՀԿ պատգամավոր Արկադի Համբարձումյանի հետ:

– Պարոն Համբարձումյան, սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ուսումնասիրություններ է կատարում Ձեր ընկերությունում, ի՞նչ է պարզվել:

– Ես նմանատիպ բան չգիտեմ:

– Ստուգումներ չկա՞ն Ձեզ մոտ:

– Ոչ, ընդհանրապես, ի՞նչ ստուգումների մասին ա խոսքը: Գրել են, թե հայկական մակնշում չի եղել վրան, բայց դա անհնար բան ա: «Դանոն» ընկերության «Նուտրիլոն» կերը համար 1–ին կերն է աշխարհում երեխաների համար: Եվ մենք ստանում ենք կոնկրետ Լեհաստանից: Եվ Ադրբեջանն ա ստանում էդ գործարանից, և Վրաստանն ա ստանում: Ինչ–որ մեկին ձեռնտու ա էդ խաղերը տալ, ուրիշ բան չկա էդտեղ: Ո՞նց կարա ադրբեջանական արտադրության կերը գա Հայաստան, էս երկիրը սահման ունի, մաքսային ունի:

– Իսկ ինչպե՞ս ադրբեջանական խնձորները հայտնվեցին Հայաստանում:

– Էտի գնացեք խնձոր բերողին հարցրեք: Մեր ընկերությունը շատ խոշոր ընկերությունների հետ ա աշխատում, մենք երեխեքի կերի վրա խաղացող մարդիկ չենք, ծիծաղելի բաներ ա: Որևէ մեկին ձեռնտու ա, անընդհատ դնում, շահարկում են էս թեման:

– Իսկ Ձեր ասած «շահարկումը», ո՞ւմ է ձեռնտու: Ձեր մրցակիցների՞ն, ովքեր բերում են մանկական կեր:

– Չեմ կարա ասեմ, ես մրցակից չունեմ ընդհանրապես, չեմ կարա ասեմ՝ ովքեր են բերում: Համ էլ ես բիզնեսով չեմ զբաղվում, գնացեք տնօրենին հարցրեք: Կոնկրետ էդ կերը արտադրված է Լեհաստանում, աշխարհի ամենաանվտանգ կերերից է: Թե ում ա ձեռնտու ասել՝ վրեն գրված ա ադրբեջաներեն...: Շատ խոշոր ընկերությունների արտադրանքի վրա գրվում է տարբեր լեզուներով: Չի կարա հատուկ Հայաստանի համար գործարանը գրի մենակ հայերեն, Ադրբեջանի համար՝ ադրբեջաներեն: 3 լեզվով էլ գրում ա՝ վրացերեն, հայերեն, ադրբեջաներեն:

– Եթե այնուամենայնիվ, ՍԱՊԾ–ն որոշի, որ դա չի վաճառվելո՞ւ...

– Չի կարա նման որոշում լինի: ՍԱՊԾ–ն ասում է, հայերեն մակնշում չկա վրան, բայց դա էլ հնարավոր չի: ...կոնկրետ ես ինչի՞ պետք ա ադրբեջանական ապրանք ներմուծեմ, մի հատ սխալ բան անեմ: Աշխարհում էլ ապրանք չկա՞ր, որ պետք ա գնայի ադրբեջանական ապրանք ներմուծեի:

– Պարոն Համբարձումյան, անդրադառնանք Ձեր գործունեությանը ԱԺ–ում, Դուք պարբերաբար ընտրվում եք պատգամավոր, ի՞նչ եք պատրաստվում այս անգամ անել խորհրդարանում:

– Ինչ որ արել եմ 3 անգամ. իմ ժողովրդի կողքին եմ լինելու:

– Խոսքն ինչի՞ մասին է, քանի որ օրենսդրական նախաձեռնություններով հանդես չեք եկել:

– Կգա ժամանակը կտեսնեք: Ի՞նչ գիտեք՝ եկել եմ, թե չեմ եկել, պիտի հելնեի՞, խոսայի՞, որ օրենսդրական նախաձեռնություն լիներ:


Խմբագրության կողմից. «Փաստը» հունիսի 20–ի համարում անդրադարձել է «Սլավ Գրուպ» ընկերության կողմից ներմուծված «Նուտրիցիա Նուտրիլոն Պրոնուտրա Պլյուս» ապրանքանիշի 1,2,3 տեսականիներին: Նշենք, որ մեր դիտարկումների արդյունքները ցույց են տվել, որ նշված մանկական կերերի կափարիչների վրա եղել են հայերեն մակնշումներ, սակայն տուփի վրայի հիմնական մակնշումը ադրբեջաներենով և ռուսերենով է եղել, իսկ տուփի հետևի մասում, ադրբեջաներեն և կիրգիզերեն գրառումնեից բացի տուփի վրա եղել է նաև ադրբեջանական ֆեյսբուքյան «Ֆան» ակումբի գովազդը, որը քողարկված է եղել «Սլավ Գրուպ»–ի կպչուն պիտակով:

Ինչ վերաբերում է ՍԱՊԾ–ի՝ նշված ապրանքանիշը ԵԱՏՄ միասնական ռեեստրում գրանցված լինելու հանգամանքին, ապա այս պահին այդ տեղեկությունը ճշտվում է, որի մասին կտեղեկացնենք հետագայում:

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League