Արդարադատության նախարարությունն ԱԺ կներկայացնի քրեական և քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքեր
SOCIETYՀՀ արդարադատության նախարարությունը նախատեսում է ԱԺ–ի քննարկմանը ներկայացնել քրեական և քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքեր: Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ունեցած արտահերթ ելույթում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց դատական–իրավական ոլորտում նախատեսվող փոփոխությունները: Նա նկատեց, որ դատական վեճերը վերջին շրջանում ավելացել են, ինչը նշանակում է, որ բարձրացել է դատարանների նկատմամբ քաղաքացիների վստահության մակարդակը:
Խոսելով քրեակատարողական ոլորտի մասին՝ Դավիթ Հարությունյանը նշեց, որ այստեղ խնդիրները շատ են, որոնք կարգավորելու համար հետևողական աշխատանք է անհրաժեշտ իրականացնել: Նախարարն առաջնահերթ լուծման խնդիր է համարում նախկին դատապարտյալների համար աշխատատեղերի ապահովումը:
Դավիթ Հարությունյանը կարևորեց պրոբացիոն ծառայությունը, որի նպատակն էլ հենց հանցագործություն կատարած անձի վերաինտեգրումն է հասարակությանը՝ ընդգծելով, որ պրոբացիոն ծառայությունը կարևոր դեր է ունենալու ոլորտում նախանշված բարեփոխումները կյանքի կոչելու հարցում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



