Առաջիկա 30 տարում մարդկությունը պետք է սկսի գաղթել Երկրից
SOCIETYԲրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգը կարծում Է, որ առաջիկա 30 տարում մարդկությունը պետք Է սկսի գաղթել Երկրից: Գիտնականի կարծիքով՝ 30 տարի ժամկետը բավական Է Լուսնի վրա, և 50 տարին՝ Մարսի վրա բազա ստեղծելու համար:
Հոքինգն առաջարկում Է այդ երկնային մարմիններ ուղարկել բույսերի, կենդանիների և սնկերի նմուշներ: «Երկիրը չափազանց փոքր Է դառնում մեզ համար, մեր ֆիզիկական պաշարներն սպառվում են տագնապալի տեմպերով»,– հայտարարել Է ֆիզիկոսը: Գիտնականի կարծիքով՝ Երկրի վրա աղետը, որը կարող Է տեղի ունենալ աստղակերպի անկման, գերբնակեցման կամ գլոբալ տաքացման պատճառով, երբևիցե անխուսափելիորեն վրա կհասնի:
Հեռավոր տիեզերքի նվաճումը ֆիզիկոսը համեմատում Է Քրիստափոր Կոլումբոսի կողմից Ամերիկայի հայտնագործման հետ: Նրա կարծիքով՝ դա զարգացման բնական ուղի Է մարդկության համար:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



