Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


Կառավարության ծրագրի առանցքը լայնամասշտաբ և որակական բարեփոխումներն են. ՀՅԴ-ն կողմ կքվեարկի

POLITICS

 Ազգայինժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղարԱղվան Վարդանյանը գործնական է որակում խորհրդարանի քննարկմանը ներկայացված կառավարության ծրագիրը: «Այս կառավարության նախորդ՝ կարճաժամկետ ծրագիրը բնորոշել եմ մեկ բառով՝ գործնական: Մինչև այսօր արվածի հիմքով՝ վերահաստատում եմ այդ գնահատականը՝ արդեն իբրև այս վարչապետի ու այս կառավարության բնութագիր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասաց Վարդանյանը:

Նրա խոսքով՝ գործնականությունը այս փուլում, թերևս, ամենապահանջված հատկանիշն է: «Երբ կատարված է հանրային կյանքի բոլոր ոլորտների ախտաճանաչումը, երբ համատեղ ուժերով ձևակերպված են երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին դժվարագույն մարտահրավերները, երբ նախանշված է ուժեղ, մրցունակ, ազատ պետություն դառնալու նպատակը, ամենօրյա գործնական աշխատանքն այլընտրանք չունի: Ներկայացվող ծրագիրը, անկախ տարբեր կարծիքներից, հարկ եղածից ավելի մանրակրկիտ է՝ ոլորտ առ ոլորտ հստակ, չափելի, կոնկրետ պատասխանատվություն ենթադրող ժամանակացույց-անելիքներով: Քաղաքացին, քաղաքական ուժերը, ցանկության դեպքում, կարող են հետևել ժամանակացույցին և արածի ու չարածի հաշվետվություն պահանջել:  Ծրագրի առանցքը լայնամասշտաբ բարեփոխումներն են, որոնք, մեր բառապաշարով, պետք է լինեն արմատական ու որակական»,- ընդգծեց պատգամավորը:

Աղվան Վարդանյանը գտնում է՝ եթե կառավարությունը կարողացավ հանրության գոնե մի մասի մոտ կոնկրետ արդյունքներով լավատեսություն, վաղվա հանդեպ հավատ ներշնչել, հասարակության առողջ հատվածը կմասնակցի բարեփոխումներին: Նրա խոսքով՝ առանց այդպիսի մասնակցության, առանց հետադարձ կապի ապահովման, ցանկացած, նույնիսկ լավագույն ծրագիր դատապարտված է: «Խոսքի և գործի հակասության ամենափոքր դրսևորումը, ինչը գրեթե միշտ բնորոշ է եղել մեր իրականությանը, քաղաքացին արձանագրում է և պետության, իշխանության հանդեպ վերաբերմունք ճշտում: Բացասական վերաբերմունք՝ բոլոր հետևանքներով:  Կառավարությունից պահանջում եմ հատուկ ուշադրություն դարձնել այս հանգամանքին: Ասում եք՝ կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարելու եք, պետք է գործնական քայլերով ապացուցեք: Ասում եք՝ արտոնյալներ, հովանավորյալներ չեն լինելու, ասում եք՝ հավասար մրցակցային պայմաններ եք ապահովելու, օրենքը տարածվելու է բոլորի վրա, հարկային-մաքսային մարմինները անկողմնակալ են լինելու, իրավապահները ծառայելու են ոչ թե իշխանությանը, այլ՝ քաղաքացուն, դարձյալ պետք է գործնականում ապացուցեք: Շոուները, խարդավանքները, մամուլով ներիշխանական շանտաժները վիճակ չեն փոխելու: Կոնկրետ մարդը պետք է տեսնի իր հանդեպ պետական մարմինների, պաշտոնյաների վերաբերմունքի էական տարբերություն: Հանրային ծառայողի նոր վարքականոն է պետք պարտադրել՝ նոր մոտեցումներից բխող կադրային քաղաքականությամբ: Ապրիլյան օրերից հետո ասել եմ՝ այսպիսի ժողովուրդն այլ վերաբերմունքի է արժանի»,- ընդգծեց պատգամավորը:   Աղվան Վարդանյանը հավելեց, որ ներկայացված ծրագրով նոր սկիզբ է դրվում: «Սա մեր կառավարությունն է, մեր ծրագիրն է, և մենք հետևողականորեն գնալու ենք երկիրն արմատական, որակական փոփոխությունների տանող ճանապարհով: Իմ համոզմամբ, նոր սկիզբը դրված է: Մնում է աշխատանքով  քայլ առ քայլ Հայաստանը դարձնել արդար, անվտանգ, զարգացող պետություն»:

 

Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’