Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Ամառ 2017-ի նորաձեւ պայուսակները

LIFE

Պայուսակի ընտրությունը լուրջ գործ է: Այն զգեստապահարանի մյուս աքսեսուարներից ավելի շատ է ձեր մասին տեղեկություններ հաղորդում` ձեր ճաշակի, հագնվելու հմտության, կենսակերպի, ֆինանսական հնարավորությունների, սոցիալական կարգավիճակի, բնավորության, կյանքի հանդեպ կրեատիվ եւ լավատեսական, իսկ գուցե եւ խիստ մոտեցման մասին:

2017-ի ամառային պայուսակները ում ասես կշփոթեցնեն: Ձեւերի ու չափերի, նյութի ու ոճի բազմազանություն, բայց նույնիսկ նման խճանկարում հաջողվում է հիմնական միտումների տարբերակումը: Կոշկեղենի աննման կրեատիվին արձագանքում են նաեւ տարբեր իրեր հիշեցնող պայուսակները:

 

«Չափը կարևոր է»` Balenciaga-ի նշանաբանն է, որը վիթխարի մոդելներ է առաջարկում`  ճանապարհորդական ուսապարկեր եւ կլոր փափկաթոռակներ հիշեցնող: Ծավալուն պայուսակները միշտ էլ ոճային են եղել, սակայն դրանց հիմնական կանոնը սեփական կազմվածքին անհրաժեշտ համաչափությունների պահպանումն է. համաձայնվեք, որ չափից ավելի մեծ պայուսակով փխրուն ու փոքրամարմին կինը հանգիստ կարող է սայթաքել սեփական պայուսակի վրա, ընկնել մեջը եւ կորել: Չնայած, կարծում եմ, ձեզնից շատերի պայուսակում բավականաչափ պաշար կլինի, որպեսզի այնտեղ հաջողվի մեկ-երկու ամիս ապրել:

 

Չափազանցությունն առնչվել է նաեւ ուսապայուսակներին, որոնք իրենց դիրքերը չեն զիջում, քանի որ անչափ պրակտիկ են ու ոճային:

 

Հսկա չափերին հակադրված է միկրոսկոպիկը: Ամենափոքր պայուսակների մրցույթներ են կազմակերպել նորաձեւության այնպիսի տներ, ինչպիսին են Givenchy-ն, Valentino-ն, Stella McCartney-ն եւ Hermès-ը: Փոքրիկներին կրում են թեքությամբ կամ վզի վրա զարդի փոխարեն` մեզ վստահեցնելով, թե դա պայուսակ է: Եթե գեր կանանց թվին եք պատկանում, չափազանց փոքր պայուսակը հանդես կգա ձեզ վրա կախված զոհի դերում ` դարձնելով ձեզ ավելի խոշոր:

 

Սեզոնի հիմնական շեշտադրումները կենտրոնացած են շռայլորեն զարդարված գոտիների եւ բռնակների վրա: Ապրանքանիշներից շատերն առաջարկում են ուղղակի առանձին փոքրիկ գոտիներ:

 

Ապարանջանների եւ օղակների տեսքով բռնակները, ինչպես նաեւ դաստակի մոտ փակվող ճարմանդներով պայուսակը հազիվ թե հաջողվի ձեռքից թռցնել, այն հարմար է նաեւ ակումբներում եւ խնջույքների ժամանակ, երբ մշտապես հարկ է լինում լուծել պայուսակն ինչ-որ տեղ դնելու հարցը:

 

Հավանաբար մեկ անգամ չեք շրջապատողներին հոգնեցրել հարցով` ինչպիսի պայուսակ ընտրել, մեծ թե փոքր, սա թե նա, եւ ստացել ոչինչ չնշանակող` «երկուսն էլ սազում են» պատասխանը: Իհարկե, եթե փոքրն ընտրեք, հարց է, թե որտեղ խցկել աշխարհի վերջի դեպքում անհրաժեշտ ամեն ինչը, իսկ դիզայներները զգում մեր կասկածները եւ առաջարկում են «բազմապայուսակություն 2017» նոր միտումը, այսինքն` հանգիստ կարելի է վերցնել միեւնույն, իսկ գուցե եւ տարբեր ընտանիքների տարբեր չափերի 2 եւ ավելի պայուսա: Իրականում դա այսպիսի տեսք ունի:

 

Սեզոնի նորույթներից են նաեւ գրպանիկները եւ գոտիների վրայի պայուսակները. 1990-ականների մոռացված դետալները վերադարձել են եւ, հավանաբար, մեծ թվով հետեւողներ կգտնեն, առավել եւս, որ այս դեպքում եւս ողջունվում են զույգերը: 

 

Իսկ հիմա սեզոնի թրենդ ուղղաձիգ ուղղանկյան մասին, որը, համաձայն եմ, այնքան էլ կիրառելի չէ. տարողությունը քիչ է, բայց շշմելու է նայվում:

 

Խոշոր կանանց համար լավագույն մոդելներից մեկը կիսաշրջանաձեւ պայուսակն է: Կիսաշրջանաձեւ մոդելները նաեւ գործնական ոճի հրաշալի այլընտրանք են. դրանք մեղմում են խստաոճ բաճկոնները եւ կանացիություն հաղորդում:

 

Դե, իհարկե, նաեւ պարկերը: Պարկի ձեւն ամենատարածվածն է: Եթե պարկ, ուրեմն հսկա,  անճոռնի, գեղջկական: Ընդունված է դրանք էլեգանտորեն բոխչա կապել: Նորձեւ են նաեւ փոքրիկ ազնվականական քսակները: Դուք ե՞ւս դրանց նայելով պատկերացնում եք հովհար եւ թաշկինակ: 

 

Երկրաչափական ձեւերի կլատչեր՝ տարբեր դետալներով ծանրաբեռնված` շղթաներ, քարեր, ծոպեր եւ փետուրներ: 

 

Դե, իսկ նման պայուսակներին հակադրվում են սովորական ցանցապայուսակները, որ հիմա նաեւ բրենդային են:

 

Առանձին անդրադառնանք պայուսակների նյութին. նախապատվությունը տվեք բնական կաշվին, զամշին, իսկ գործվածքը եւ ծղոտը ամառվա համար հրաշալի այլընտրանք են, առավել եւս, որ գագաթնակետին են միեւնույն պրինտով զգեստն ու պայուսակը:

 

 

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns