Հունական ընկույզն՝ ընդդեմ ինֆարկտի և կաթվածի
LIFEՀայտնի բժիշկներն ու դիետոլոգները եկել են այն եզրահանգման, որ հունական ընկույզը, շնորհիվ իր մեջ պարունակող հակաօքսիդանտների, դարձել է ամենաօգտակարը սրտի ու արյան անոթների առողջության համար։ Պարզվում է` ոչ մի այլ ընկույզ չի պարունակում այդքան շատ օգտակար նյութեր, որքան հունական ընկույզը, տեղեկացնում է Past.am-ը:

Գիտնականները փորձարկում են կատարել, որին մասնակցել են ավել ճարպեր ունեցող և գիրությամբ տառապող 15 մարդ: Գիտնականներն այս կամավորներին բաժանել են երկու խմբի. նրանցից առաջին խմբին տվել են ճարպոտ սնունդ և հունական ընկույզով պատրաստված ըմպելիք, իսկ երկրորդ խմբին միայն ճարպոտ սնունդ:
Գիտնականները մինչ սննդի ընդունումը և դրանից հետո չափել են մասնակիցների արյան մեջ ճարպերի և ինսուլինի մակարդակը, իսկ ուլտրաձայնային հետազոտության միջոցով ստուգել են, թե ինչպես է արյունն անցնում զարկերակներով:

Ուսումնասիրության արդյունքները ցույց տվեցին, որ սննդակարգում հաճախակի հունական ընկույզ ներառելու դեպքում զարկերակների խցանման գործընթացը կանգ է առնում և կանխվում է գլխուղեղի կաթվածն ու ինֆարկտը:
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
3
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan
4
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
5
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program



