Ադրբեջանցի մեկ այլ լրագրող ևս ձերբակալվել է Վրաստանի սահմանը հատելիս
SOCIETYԱդրբեջանցի լրագրող Քյամրան Մահմուդովը վրաց-ադրբեջանական սահմանը հատելիս ձերբակալվել է սահմանային ծառայություն իրականացնող ադրբեջանցի իրավապահների կողմից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական turan.az լրատվական կայքը՝ փոխանցելով լրագրողի փաստաբան Ջավիդ Ռզազադեի խոսքը: Փաստաբանի հայտնած տեղեկության համաձայն՝ լրագրող Մահմուդովին հայտնել են, որ Ադրբեջանի ոստիկանությունն իր նկատմամբ հետախուզություն է հայտարարել:
«Ոստիկանները եկան սահմանային անցակետ և Մահմուդովին տեղափոխեցին Ղազախի ոստիկանական բաժանմունք: Ես արդեն մի քանի ժամ է սպասում եմ բաժանմունքի առջև, սակայն ոչ մի տեղեկություն չունեմ նրա մասին, իսկ ոստիկանները թույլ չեն տալիս անգամ կառույցի դռանը մոտենալ»,- նշել է լրագրողի փաստաբանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



