Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


«Նորություն չէ, որ մեր ազգը մարդու մասին կարծիք է կազմում արտաքինով». Շպռոտ

LIFE

 

Արդեն մի քանի օր է՝ երգչուհի Շպրօտը Երևանում է: Երգչուհին իր հարազատ քաղաքում չէր եղել շուրջ 7 տարի: Երկար բացակայելու պատճառը փաստաթղթային անհարթություններն են եղել, որոնք կարգավորելուց հետո երգչուհին առաջին բանը որ արեց, եկավ Երևան, ինչպես ինքն է նշում՝ առաջնահերթ մորը տեսնելու ու կարոտն առնելու համար:

BlogNews.am-ը զրուցել է երգչուհու հետ, պարզել Հայաստանի ու ԱՄՆ-ում ապրող հայերի տարբերություններն՝ ըստ երգչուհու, խոսել մամուլում իր մասին պարբերաբար հրապարակվող սկանդալային գրառումների, ինչպես նաև Հայաստանում ապրելու առավելությունների ու թերությունների մասին. 

 «Երևանի կենտրոնը շատ է փոխվել դեպի լավը: Չգիտեմ, տուրիստ եմ,  դրա համար է ամեն ինչ այսքան հրաշալի մեր քաղաքում, բայց չէ, ինձ չի թվում՝  Երևանն իրոք շատ է սիրունացել: Ծայրամասերում չեմ եղել, միայն Մասիվն եմ տեսել, քանի որ այստեղ եմ ապրում, սակայն Մասիվում ոչ մի փոփոխություն չեմ տեսնում, նույն աղքատ տեսքն ունի, բայց կենտրոնը շատ է սիրունացել: Մարդիկ էլ են շատ գեղեցկացել, երիտսարդությունն ուղղակի հրաշք է, նայում եմ՝ չեմ կշտանում, մի տեսակ տրամադրություններն էլ են փոխված երիտասրադների մոտ: Առաջ ավելի ագրեսիվ էին, հիմա հանդարտ են, շատ ճաշակով են հագնված, ես հիացած եմ »:

Այն, որ թեև երգչուհին 7 տարի Հայաստանում չի եղել, սակայն մշտապես եղել է մամուլի քննարկման առարկա, Շպռօտը համարում է ոչ թե իր, այլ լրագրողների «շնորհքը». «Այդ ամենն ինձ հետ բացարձակ կապ չունի: Լրագրողների բնավորությունն է՝ հետաքրքրվեն, փորփրեն, որպեսզի կարողանան լսարան գրավել: Իմ անձի նկատմամբ միշտ եմ զգացել հետաքրքրություն՝ թե՛ նախքան մեկնելս Հայաստանից, թե՛ արդեն երկրից հեռու: Ինչ-որ տեղ ես ուրախ եմ դրա համար՝ մարդիկ ինձ հիշում են, հետաքրքրվում են ինձնով, չնայած՝ շատ եմ բարկանում, երբ ամեն առիթով օգտագործում են իմ այն ֆոտոները, որոնք կապ չունեն քննարկվող թեմայի հետ: Իհարկե՝ հասկանում եմ, որ դա արվում է ընթերցողին գրավելու համար, սակայն պետք չէ ամեն ինչ տգեղ մատուցել միայն նրա համար, որ նյութը դիտվի: Ու լրագրողների այս վերաբերմունքը, պիտի նշեմ, որ շատ կողմնապահ է: Օրինակ՝ կարող է ես լողազգեստով լուսանկար հրապարակեմ, ու այն կայքեր մտնի շատ գռեհիկ ու ինչ-որ տեղ վիրավորական վերնագրով, իսկ մեկ ուրիշը դա անի և լուսանկարը շատ գեղեցիկ ու հաճելի վերնագրով հայտնվի կայքերում: Ես կարծում եմ՝ սիրուն չէ այդպես վարվել»:

Այն հարցին, թե արդյոք երգչուհին նեղացա՞ծ է լրագրողներից, Շպրօտը պատասխանում է, որ հասկանում է, թե ինչու է այդպես արվում, բայց չի ընդունում այդ աշխատելաոճը. «Իրենք չկան այնքան, որ ես իրենցից նեղանամ: Ես հարցազրույցներ եմ տալիս, ու ոչ էլ հետևում եմ՝ ինչ եղավ, որովհետև հոգնել եմ այն երևույթից, երբ ես տալիս եմ հարցազրույց, սակայն լրագրողները գրում են այն, ինչն իրենք են ուզում գրել, այլ ոչ թե այն՝ ինչ ասել եմ: Այդպիսի լրագրողներն ուղղակի չկան ինձ համար, արհամարհում եմ, առաջ անցնում:  Ինչ ասում եմ, դա էլ գրեք էլի, ինչո՞ւ եք ձեր մտքերն ինձ վերագրում, դրա իմաստը ո՞նր է»:

Շպրօտը նշում է, որ հիմա մարդիկ այնքան են կենցաղային դարձել, որ արտիստին միայն իր արտաքինը քննարկելու համար են անդրադառնում. «Քննարկում են՝ ինչ հագավ, ինչ խոսեց, ինչ լուսանկար հրապարակեց, այնինչ այդ մարդը ստեղծագործում է, աշխատում է, առաջընթաց է ապրում: Բայց ոչ, դա ոչ մեկին չի հետաքրքրում, ավելի կարևոր հարցեր կան քննարկելու՝ օրինակ ինչ լողազգեստով է այս կամ այն երգչուհին լուսանկար հրապարակել: Լրագրողների մոտ նաև սեփական կարծիքն ունենալու պակասն է զգացվում: Ի սկզբանե հայ հայտնիներին նրանք բաժանել են երկու խմբի ու մի խմբի մասին միշտ միայն վատ են գրում, վատով անդրադառնում, իսկ մյուս մասին էլ միայն մեծարում են, գովաբանում: Իսկ իրականում՝ լրատվությունը  պետք է օբյեկտիվ լինի: Հիմա ես շատ զգույշ եմ իմ սոցէջերում հրապարակումներ  անելիս: Իհարկե, ես առաջ էլ, հիմա էլ եթե ինչ-որ բան եմ հրապարակում, ապա դա անում եմ ինձ սիրող մարդկանց, իմ ընկերների մտերիմների համար, բայց քանի որ արդյունքում դա դառնում է հանրային քննարկման թեմա, ապա հիմա շատ զգույշ եմ՝ ցանկացած նկար հրապարակելուց առաջ: Չեմ ուզում սկանդալներում հայտնվեմ, հավես չունեմ: Ապշում եմ, երբ ամեն  ֆոտոս այդքան բուռն է քննարկվում, իրոք՝ զարմանում եմ»:  

Այն, որ երգչուհու կերպարն այնպիսին է ընկալվում, ինչպիսին հենց ինքը՝ Շպրօտն է տարիներ առաջ մատուցել լսարանին՝ սկանդալային, ըմբոստ, համարձակ, երգչուհին չի հերքում, սակայն գտնում է, որ ճիշտ չէ մարդու մասին կարծիք կազմել իր բեմական կերպարից ելնելով. «Նորություն չէ, որ մեր ազգը մարդու մասին կարծիք է կազմում արտաքինով: Իմ կերպարները իրականում իմ էության հետ կապ չունեն: Դրանք դերեր են, որոնք ես ներկայացնում եմ բեմում, հետո, երբ արդեն առօրյա կյանով եմ ապրում, մի կողմ եմ թողնում: Ու եթե մարդիկ դիմացինի մասին, առանց նրա հետ շփվելու, նրան ճանաչելու, միայն տեսահոլովակով կամ լուսանկարով կարծիք են կազմում, որ վատն է, զզվելին է, ապա այդպիսի մարդկանց կարող եմ ասել՝ դուք դեռ շատ աճելու տեղ ունեք»:

Միացյալ Նահանգների իր առօրյայի մասին Շպրօտը նշում, է որ այն բոլորովին չի տարբերվում այնտեղ ապրող ցանկացած մարդու առօրյայից. «Առավոտյան արթնանում եմ, անպայման հայկական սուրճ եմ խմում ու անմիջապես անցնում եմ գործի, որովհետև այնտեղ կյանքը շատ ավելի զբաղված է ու ավելի արագ է անցնում, քան Հայաստանում: Շարժը շատ է, երևին դրանից է: Այնտեղի հայերը շատ լավ են, հասնող: Նյու Յորքում էլ եմ ապրել ու քանի որ այնտեղ իմ շրջապատում հայեր չկային, շատ դժվար էր: Իսկ Լոս Անջելեսում հայերն իրար շատ են հասնում, օգնում: Սուտ է, որ այնտեղի հայերն անտարբեր են, իրականում շատ լավն են, իրար հասնող ու սատարող:  Մարդկանց մեջ այնտեղ չարություն չկա, որովհետև ապահովված է կյանքը, անդարդ են: Այդ տարբերությունը միանգամից զգացվում է՝  նախանձ չեն, լավ են տրամադրված, սակայն ճաշակային առումով Երևանում միանշանակ մարդիկ շատ ճաշակով են, ավելի եվրոպական, իմ ճաշակին ավելի մոտ: Չեմ ասում բոլորը, բայց այնտեղ կան մարդիկ, ովքեր 80-ականներին գնացել են ու մինչև հիմա այդ թվերի ճաշակի ու մտածելակերպի մեջ են և բացարձակ չեն աճել: Սակայն մարդու մասին չես կարող դատել նրա հագած շորերով, որովհետև իրականում շատ լավ մարդիկ են՝ աշխատասեր,  հասկացող, գործունյա:

Զրույցի վերջում երգչուհին նշեց, որ ընդամենը 20 օորով է եկել Հայաստան՝ մորն ու քրոջը տեսակցելու, սակայն մի քանի ստեղծագործական առաջարկներ արդեն ստացել է ու թեև չգիտի՝ կհասցնի, թե ոչ, ամեն դեպքում պլաններ հաստատ շատ կան:

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns