Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Թե ինչպես Հայաստանն ու Արցախը ոգեշնչեցին ու միավորեցին Եվրախորհրդարանի պատգամավորին եւ նրա հայ կնոջը

LIFE

Հանդիպեցին Տաթեւի վանքում, պսակադրվեցին՝ Խոր Վիրապում եւ նոր տպավորությունների ակնկալիքով շարժվեցին դեպի Արցախ:  Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավորի եւ նրա հայազգի կնոջ սիրո պատմությունը սկիզբ առավ հենց Հայաստանում, որտեղեւ կազմակերպեցին հարսանիքը: Ֆրանկ Էնգելը Հայաստանն այնքան էր սիրել, որ որոշել էր նախքան ամուսնության առաջարկ անելը մի պայման դնել՝ հարսանիքը միանշանակ Հայաստանում է լինելու:

«Դե, ես էլ շատ չըմբոստացա»,-ժպիտով ասում է պատգամավորի կինը՝ Տաթեւ Մանուկյանը:

Խոր Վիրապի վանքով պատգամավորը դեռեւս տարիներ առաջ էր տպավորվել, սակայն այդ ժամանակ նույնիսկ մտքով էլ չէր անցել, որ մի օր վանք կմտնի արդեն հարսացուի ձեռքը բռնած:

«Վանքը նորություն էր միայն մեր արտասահմանյան հյուրերի համար էր, բայց ոչ՝ Ֆրանկի: Խոր Վիրապի ընտրությունը կապված էր նրա հետ, որ նախ ես այնտեղ եմ կնքվել, ինչպես նաև մեզ համար կարևոր էր սիմվոլիկան՝ կապված այդ իսկ վանքից Գրիգոր Լուսավորիչով քրիստոնեության տարածման հետ, որովհետև երկուսս էլ քրիստոնեական արժեքների կրողներ ենք։ Շատ ոգեշնչող էր հենց Արարատին այդքան մոտ գտնվելով ստանալ մեր միասնության օրհնությունը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում է Տաթեւը:

Չստացվեց հարսանիքի նախապատրաստական աշխատանքը կազմակերպել միասին. Հայաստանից հեռու, հագեցած աշխատանքային օրեր եւ շատ քիչ ժամանակ, սակայն ոգեւորությունը այնքան մեծ էր, որ մի քանի շաբաթում անտեսեցին եւ ժամանակի սղությունը եւ  հեռավորությունը, կազմակերպեցին համեստ, բայց ժամանակակից, հնարավորինս հարմարավետ ու յուրօրինակ հարսանիք:

«Ֆրանկը նախապատրաստական աշխատանքները վստահել էր ինձ և մեր հարսանեկան կազմակերպչին՝ Անի Ջուլհակյանին իր թիմի հետ միասին։ Նրանք ինձ շատ օգնեցին՝ հատկապես հաշվի առնելով, որ ես Հայաստան էի ժամանել հարսանիքից ընդամենը 3 շաբաթ, իսկ Ֆրանկը՝ 3 օր առաջ»։

Թեպետ ժամանակը սուղ էր, սակայն դա չէր խանգարել զույգին պատշաճ կերպով նախապատրաստվել հարսանիքին, կարեւորը՝ հայկականը մի քիչ շատ լիներ, ու իրականում, ամեն ինչն էր հայկական՝ հրավիրատոմսը, ցորենի հասկերով ծաղկեփունջը, անգամ հարսնացուի քողը, որի վրա ասեղնագործված էին հայկական տառերը: Միակ խնդիրը, Տաթեւի խոսքով, կապված էր լուսանկարվելու հետ, այդ հարցում պետք էր հստակ աշխատանք տանել Ֆրանկին համոզելու համար, քանի որ վերջինս չի սիրում լուսանկարվել:

«Ինձ համար հարսանիքի ամենակարևոր բաղադրիչներից մեկը հրավիրատոմսի մտահղացումն էր, որը առաջացավ Marashlyan Photo Atelier-ում Էմմա Մարաշլյանի կողմից արված ֆոտոներից, որտեղ Ֆրանկը արցախյան տարազ է կրում, իսկ ես՝ հարսանեկան։ Գիտեք՝ հայոց լեզուն մեր մշակույթի բարձրագույն արժեքներից է, որով եվրոպական միջավայրում շատ եմ գլուխ գովում, ու իմ վաղեմի երազանքն էր հայկական տառերը հարսանեկան քողիս վրա ունենալը, որն էլ ինձ տարավ դեպի Տերյան մշակութային կենտրոն Լիլիթ Մելիքյանի մոտ։ Հայկական տառերով քողը որպես աքսեսուար հետագայում էլ եմ օգտագործելու։ Անչափ սիմվոլիկ էին նաև ցորենի հասկերով հարսանեկան ծաղկեփունջը և Ֆրանկի՝ նույն հասկերով կրծքազարդը»։

Պատգամավորի կնոջ խոսքով՝ ամենից առավել կարեւորություն են տվել հարսանիքին հյուրերի հարմարավետությունն ապահովելուն։ Հյուրերի համար հարսանիքը վերածել էին մեկօրյա հիշարժան ճամփորդության՝ ապահովելով նրանց տեղափոխությունը Երևանից դեպի Խոր Վիրապ և Խոր Վիրապից դեպի հարսանեկան սրահ ավտոբուսով, որտեղ էքսկուրսավարն ամբողջ ճանապարհին հարսանիքին հրավիրված արտասահմանյան հյուրերին պատմել էր Հայաստանի, հայոց պատմության, Խոր Վիրապի պատմությունը:

«Իսկ մինչ ես և Ֆրանկը զբաղված էինք վանքի տարածքում ֆոտոնկարահանմամբ, հյուրերին հյուրասիրվել էր հայկական գինի և պանիր։
Հարսանիքը բացառապես հայկական չէր, իհարկե, կային լյուքսեմբուրգյան տարրեր, բայց ընդհանրացված կարող եմ ասել, որ գերակայող հայկական համն ու հոտը խառնված էր ժամանակակիցին»,
-պատմում է Տաթևը։

Հայաստանում իրենց սերը գտած զույգը ջանք չէր խնայել արտասահմանցի հյուրերին ծանոթացնելու հայկական պատմությանն ու մշակույթին, խոհանոցին ու հյուրընկալությանը՝ նրանց առիթ տալով մտածել նորից ու նորից Հայաստան այցելելու մասին:

«Ֆրանկը և ես համոզված ենք, որ Հայաստանի բարեկամների ցուցակը համալրվեց ևս մի քանի տասնյակ օտարազգիներով: Իմ ընտանիքի անդամները ևս ժամանել էին Բելգիայից, ովքեր նպաստեցին օտարազգի հյուրերի՝ հայկական մշակույթն ավելի լավ ճանաչելուն։
Քանի որ գերնպատակ էր օտարազգի հյուրերին ծանոթացնել հայկական երգ ու պարին, հրավիրել էինք Գողթ խմբին, ում միջոցով մեր արտասահմանյան հյուրերը ծանոթացան հայկական երաժշտական մի քանի գործիքներին։ Ինչպես նաև ստացան հայկական պարի մաստերկլաս, որին մեծ ոգևորությամբ մասնակցեցին։
Ես ինքս՝ ոգևորված լինելով Սայաթ-Նովայի Նազանիով, պատրաստել էի հարսի պար։ Հատուկ պարի համար Տերյան մշակութային կենտրոնում պատրաստվել էր հարսանեկան տարազ, որին այնքան էի «ձուլվել», որ հարսանեկան պարից մինչ օրվա ավարտը անցկացրել եմ հենց այդ տարազով»։


Հյուրերի համար հարսանիքը յուրահատուկ ու հիշվող էր ոչ միայն ճաշակի ու հարմարավետության համադրությամբ, այլեւ պարզության եւ անմիջականության. չկար ավելորդ ճոխություն, ցուցամոլություն. միակ բանը, որ Ֆրանկն ու Տաթեւը ցանկանում էին ցույց տալ, ուրախությունն էր ու միմյանց հանդեպ սերը:

«Միանշանակ առավելապես կարեւորել ենք ոչ թե  արտաքին տեսքի թանկարժեքությունը (իմիջիայլոց, հարսանեկան զգեստս ոչ բրենդային էր), անընդհատ մրցակցային ճոխություն հրամցնելը, այլ  հյուրերի հարմարավետությունը»:

Իսկ հարսանիքից հետո արդեն  որպես ամուսիններ Արցախ այցելելու մասին Տաթեւն ասում է. «Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ Արցախը մեզ շատ է ոգևորում և լիցքավորում։ Մեզ հետ էին նաեւ Ֆրանկի 2 ընկերները, ովքեր Արցախից մեծ տպավորություններով հեռացան։  Առհասարակ, սա մեր արտասահմանյան հյուրերի համար մեկշաբաթյա տպավորիչ հայաստանյան և արցախյան շրջագայություն էր, որի ընթացքում, ինչպես Ֆրանկն է ասում, հասցրեցինք նաև ամուսնանալ»:

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns