Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


«Հայաստանում ինձ սկսեցին ճանաչել քրոջս՝ Իվետա Մուկուչյանի շնորհիվ». Մարիաննա Մուկուչյան

LIFE

Մարիաննա Մուկուչյանին շատերը ճանաչեցին քրոջ՝ Իվետա Մուկուչյանի շնորհիվ, բայց քչերը գիտեն, որ նա Բոլիվուդում հայտնի ոճաբան է: Օրեր առաջ BlogNews.am-ը հանդիպել է Մարիաննայի հետ, լուսանկարել նրան և զրուցել: 

Ես չորս տարի Երևանում չէի եղել, շատ կարոտել էի: Իմ նախագծերն այնքան շատ են, որ չեմ հասցնում գալ Երևան: Այս անգամ ինձ Իվետան կանչեց, ով հիմա այստեղ նոր նախագծերով է զբաղվում, դրա մասին հիմա չենք բարձրաձայնում: Նա շատ էր ուզում, որ այս ընթացքում նրա կողքին լինեի: Ես պլանավորել էի տասը օրով գալ, բայց որոշեցի մի քիչ երկար մնալ, կարոտս առնել: Վաղն արդեն մեկնում եմ:

Ես շատ սիրում եմ Երևանով քայլել: Մեր տունը Հանրապետության հրապարակին մոտ էր, այստեղ ենք մեծացել: Ես գտնում եմ, որ Երևանն այնքան սիրուն քաղաք է, մանավանդ այս չորս տարվա ընթացքում, որ այստեղ չեմ եղել, ավելի է գեղեցկացել: Կարոտս եմ առնում հայկական ուտելիքներից, ամեն օր այնքան շատ եմ ուտում, Իվետային միշտ ասում եմ՝ ինձ տար այնպիսի տեղեր, որտեղ հայկական ուտեստներ կարող եմ ուտել:

Իմ մանկության երազանքը պարուհի դառնալն էր: Երազում էի մեծ բեմերի մասին, փոքր տարիքից զբաղվել եմ պարով։ Երբ տեղափոխվեցինք Գերմանիա, շարունակվեցինք զբաղվել պարով: Երբ արդեն քսան տարեկան էի, ներգրաված էի տարբեր պարային խմբերում, մեծ բեմերում էինք ելույթ ունենում: Այդ ժամանակ սկսեցի ես զբաղվել աղջիկների դիմահարդարմամբ, որն այնքան սկսեց դուրս գալ,որ սկսեցի զբաղվել դրանով: Որոշեցի որ այդ մասնագիտությամբ եմ ուզում գնալ, բայց ինձ ավելի դուր էր գալիս ֆեյշն ուղղությունը:

Ես շատ ուրախ եմ, որ Հնդկաստանում իմ աշխատանքը գնահատվում է: Ես արդեն չորս տարի է՝ այնտեղ եմ և չէի էլ սպասում, որ այսքան շուտ այս աստիճանին կհասնեմ: Հիմա ես ամենից շատ աշխատում եմ այնտեղի  հայտնիների հետ, դա էլ է ինձ համար մեծ ձեռքբերում է, քանի որ նրանք ամեն մեկի հետ չեն աշխատում: Իրենց համար, իհարկե, սկզբից բարդ էր, քանի որ ես մտածում էի, որ գուցե նրանք իմ ոճը չհասկանան, բայց պատկերացրեք, նրանք ժամանակի ընթացքում սկսեցին սիրել այն:

Ես շատ եմ աշխատում Այշվարիա Ռայի հետ: Ես միայն մի արտիստի հետ չեմ աշխատում, ես ինձ չէի ուզում կապել մի արտիստի հետ: Ինձ համար շատ կարևոր է, որ ազատ աշխատեմ, տարբեր արտիստների հետ: Ամեն անգամ երբ ուզում եմ Հնդկաստանից դուրս այլ նախագծերով զբաղվել, միշտ ասում են՝ կրկին գնո՞ւմ ես: Դրա համար եթե մեկի հետ կապվեմ, ինձ համար դժվար կլինի ազատ գրաֆիկով ապրել:

Ես մի մեծ ֆիլմում եմ աշխատել: Նկարահանվում էի Անգլիայում, Ֆրանսիայում և Շվեյցարիայում. դա ինձ համար հետաքրքիր էր: Դա իմ առաջին փորձն էր, հիմա էլ ունեմ նման առաջարկներ, բայց դեռ չեմ համաձայնվել, քանի որ դրա ծանրաբեռնվածությունը և գրաֆիկն այլ են: Ես մի անգամ կարող եմ աշխատել ամսագրի շապիկի համար, մի անգամ հաղորդման, այսինքն՝ ազատ եմ, և դա ինձ համար ավելի հետաքրքիր է:

Հայաստանում ես հայտնի դարձա Իվետայի շնորհիվ: Իվետան այստեղ շատ սիրված է, և ես հպարտ եմ դրանով: Ես շատ ուրախ եմ, որ մեզ գիտեն։ Մենք էլ ամեն տեղ Հայաստանի մասին ենք խոսում, անգամ Հնդկաստանում, երբ աշխատում եմ, միշտ խոսում եմ Հայաստանի մասին:  

Հայկական շոու բիզնեսին այդքան ծանոթ չեմ: Իհարկե, ես միշտ ուզում եմ Իվետայի նախագծերում լինել, բայց մենք հեռու ենք իրարից: Ապագայում ես կփորձեմ Երևան ավելի հաճախ գալ, ես անգամ կուզեի այստեղ սեմինարներ անցկացնել, ինչը, կարծում եմ, հետաքրքիր կլինի այստեղի դիմահարդարների հետ, ովքեր կարող են այստեղ այլ ոճի ծանոթանալ: Մարդիկ սկսել են ավելի շատ հետաքրքրվել դիմահարդարմամբ և վարսահարդարմամբ, իհարկե, դա ողջունելի է: Այստեղի ոճը շատ է տարբերվում եվրոպականից: Պետք է ասեմ, որ Հնդկաստանում էլ է ոճի փոփոխություն եղել, հիմա ավելի շատ սիրում են բնականին մոտ լինել:

Ես նկատել եմ, որ Հայաստանում կա մի ստանդարտ ոճ, որում ուզում են լինել գրեթե բոլորը: Ցավոք, այդպես շատերը փոխվում են, փոխվում է իրենց կերպարը: Ես գտնում եմ, որ յուրաքանչյուրի մեջ գեղեցիկը կա, բայց լավ կլինի, որ կարողանան իրենց ինդիվիդուալ գեղեցկությունը գտնել: Պետք է իրենց գեղեցկությունը ընդգծեն, այլ ոչ թե փոխեն և ստանան իրենց ստանդարտը: Հասկանում եմ, որ հիմա մեծ, արհեստական շրթունքները նորաձև են, բայց քո կերպարը պետք չէ լրիվ փոխել: Անգամ դիմահարդարման միջոցով պետք չէ նոր երես նկարել:

Ես և Իվետան իրար շատ նման ենք: Ասում են՝ արտաքինով էլ նմանություն ունենք: Մենք շատ ենք սիրում իրար հետ ճանապարհորդել, սիրում ենք նոր, գեղեցիկ վայրեր բացահայտել, սիրում ենք ֆիլմեր նայել: Ես տարիքով ավելի մեծ եմ Իվետայից: Իվետան հաճախ է ինձ լսում ոճի առումով, ավելի շատ՝ դիմահարդարման, հարցնում է: Նա իր ոճն ունի, իսկ ես՝ իմ: Հաճախ կարող ենք իրար հագուստ հագնել:

Ես ժամանակին շատ էի հետաքրքրվում դերասանությամբ: Գուցե այդ ուղղությամբ գնամ, բայց դեռ չգիտեմ: Ես և Իվետան աշխատում ենք հիմա մեր՝ Մուկուչյան բրենդի վրա, արդեն մի քանի նմուշ արել ենք, լինելու են աքսեսուարներ և հագուստ, բայց ամեն ինչ շատ քիչ քանակությամբ: Ամեն ինչը ձեռքի աշխատանք է լինելու:

 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns