Անկարայի մահապարտ ահաբեկիչներից մեկը Սուրուչի ահաբեկչությունն իրականացրած անձի եղբայրն է
INTERNATIONAL NEWSԹուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության տեսագրության ուսումնասիրությաունը ցույց է տվել մահապարտ ահաբեկիչցներից մեկի ինքնությունը:
Վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, թուրքական հետախուզության տվյալներով Անկարայում ահաբեկչություն իրականացրած մահամպարտներից մեկը թուրքական Սուրուչ քաղաքում ահաբեկչություն իրականացրած մահապարտի ավագ եղբայրն է՝ Յունուս Էմրե Ալագյոզը:
Սուրուչի ահաբեկչությունը տեղի է ունեցել 2015 թվականին հուլիսի 20-ին: Քոբանիինօգնություն տրամադրելու նպատակով Ստամբուլից Սուրուչ մեկնած Սոցիալիստերիերիտասարդական ընկերակցության դաշնության շուրջ 150 անդամից բաղկացածխմբի ելույթի ժամանակ Շանլըուրֆա (Ուրֆա) շրջանի Սուրուչ գավառում մահապարտ ահաբեկիչը գործի էր դրել պայթուցիկը: Պայթյունը որոտա ցել էր անմիջապեսմարդկանց շարքերում: Կատարվածի հետևանքով զոհվել է 33 մարդ, վիրավորվել` 102: Ահաբեկչության պատասխանատու էր հայտարարվել «Իսլամականպետությունը»:
Անկարայի երկաթուղային կայարանի մոտ հոկտեմբերի 10-ին թուրք-քրդական բախումներին վերջ դնելու կոչով հանրահավաքի ժամանակ 2 պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով, պաշտոնական տվյալների համաձայն, զոհվել է 97 մարդ, այդ թվում և մեկ օտարերկրացի` պաղեստինցի: Մի քանի հարյուր մարդ տեղափոխվել է հիվանդանոցներ: Նշվում է, որ պայթյուններն իրականացրել են տղամարդ մահապարտ ահաբեկիչները, որոնց ինքնությունը դեռ պարզվում է:



