Ուկրաինացիներն ավելի շուտ կմասնակցեն «գեյ շքերթ», քան կողմ հանդես կգան ԵՏՄ-ին անդամակցելու գաղափարին. նախագահի խորհրդական
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խորհրդական Օլեգ Մեդվեդևը հայտարարել է, որ ուկրաինացիներն ավելի շուտ կմասնակցեն սեռական փոքրամասնություններին աջակցող ցույցերի, քան կողմ հանդես կգան Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու գաղափարին:
Ինչպես գրում է fromua.news-ը, ըստ վերջին սոցիալական հարցումների՝ ԵԱՏՄ-ի անդամակցությանը Ուկրաինայում կողմ են բնակիչների միայն 7,8 տոկոսը:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում տեղի է ունեցել «գեյ շքերթ», որը ստացել է Kyiv Pride անվանումը:
«Ստացվում է Ուկրաինայում «գեյ շքերթ»-ի կգնա ավելի շատ մարդ, քան ԵԱՏՄ անդամակցությանը կողմ արտահայտվող ուկրաինացիների քանակն է», - գրել է Մեդվեդևը ֆեյսբուքի իր էջում:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



