«էսօր առավոտն եմ թրաշվել». Մկոյի հումորային «պատասխանը»՝ վարչապետին
LIFEՄկրտիչ Արզումանյանը (Մկո) զվարճալի գրառում է կատարել Instagram-ում՝ անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի՝ օդանավակայանի տաքսիստների արտաքինի վերաբերյալ արած հայտարարությանը:
Հումորիստը լուսանկար է հրապարակել «Քայլ ձիով» ֆիլից, որտեղ տաքսու վարորդի կերպարով է, եւ գրել.

«էսօր առավոտ եմ թրաշվել, չստիկն ու սիգարետն էլ 5 տարի ա՝ թարգել եմ։ Տաքսի պե՞տք էր, տղերք ջան…»:
Հիշեցնենք, որ վարչապետը կառավարության նիստերից մեկի ժամանակ, անդրադառնալով օդանավակայանի տաքսու վարորդներին, հայտարարել էր.
«Անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին... Ուղղակի չի կարելի, որ մեր երկիրը նման կերպ մարդկանց դիմավորի։ 20-30 հազար դրամի դիմաց բերում են Երեւանյան լճի մոտ եւ ասում՝ սա Սեւանն է...»:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
5
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation



