Ինչո՞ւ է աղմկում սերբական ֆուտբոլը. ինչ է ակնկալում հայկական թիմին վարկաբեկելով
SPORTՖուտբոլային Եվրոպայի վերջին օրերին ամենաքննարկվող հարցերի շարքում Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի Եվրո-2016 ընտրական փուլի Ալբանիայի հետ վերջին հանդիպում է: Քննարկվում են ոչ թե խաղային իրավիճակները, ոչ թե ֆուտբոլիստների մասնագիտական հմտությունները, այլ բոլորին հետարքրքում է մի բան` արդյոք իրականոÖ �թյան հետ առնչություն ունե՞ն սերբական և ալբանական ԶԼՄ-ներում պտտվող լուրերն այն մասին, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամներից չորսը կաշառված են եղել:
Սերբերը չեն հաշտվում այն մտքի հետ, որ Ալբանիան կմասնակցի ֆրանսիական ֆուտբոլային տոնին` Եվրո 2016-ին: Ինչո՞ւ: Սերբական «անհանդուրժողականությունը» ալբանացիների նկատմամբ կամ հակառակի մասին ամբողջ Եվրոպան ևս մեկ անգամ խոսեց դեռևս Սերբիա-Ալբանիա խաղի ժամանակ: Ընդհատված հանդիպում, որակազրկումներ, միավորների հանում... Հանդիպումն այդ ժամանակ ընդհատվեց 43-րդ րոպեին: Ի՞նչն էր պատճառը: Ալբանացիները հանդիպման ընթացքում անօդաչու թռչող սարքի միջոցով մարզադաշտ էին մտցրել ալբանական դրոշը, որը «բուռն» արձագանքի արժանացավ սերբերի կողմից: Ի նչևէ, սերբերի և ալբանացիների փոխհարաբերություններ կնճռոտ հարցերը թող լուծեն իրենք, բայց որ Հայաստան-Ալբանիա խաղից հետո բարձրացված մեծ աղմուկում, կաշառքի մասին պտտվող լուրերում իրենց «լուման» ունեն սերբերը, դա անհերքելի է:
Բանը հասել է նրան, որ նույն սերբական ԶԼՄ-ները խոսում են այն մասին, որ ՈՒԵՖԱ-ն քննության կառնի Հայաստան-Ալբանիա հանդիպումը` պարզելու կաշառվա՞ծ են եղել հայ ֆուտբոլիստները, թե ոչ: Եթե պարզվի, որ այնուամենայնիվ, կաշառք եղել է, ուրեմն Ալբանիան կզրկվի իր պատմական հաջողությունից` Եվրոպայի առաջնության մասնակցությունից, իսկ նրանց փոխարեն Եվրոպայի առաջնությանը մեկնելու համար «ճամպրուկները կհավաքեն» սերբերը, անցումային խաղերին պետք է մասնակցի նաև Դանիայի ընտրանին:
Իսկ մինչ այդ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի պատասխանում ոչ մի հեռախոսզանգի և ինչպես երևում է չի պատրաստվում որևէ մեկնաբանություն տալ միջազգային կարգի հասնող և հասունացող սկանդալին: