Yerevan, 04.April.2026,
00
:
00
BREAKING


Վիլեն Խաչատրյան. «Կառավարության ծրագրի մի շարք կետերում ֆինանսական բաղադրիչի հետ կապված հիմնավորումները բացակայում են». «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը խոսելով Ազգային Ժողովում Կարեն Կարապետյանի կողմից ներկայացված կառավարության ծրագրից՝ ընդգծեց, որ այն ի տարբերություն նախորդի՝ ավելի ընդգրկուն է:

Տնտեսագետը «Փաստի» այն հարցին, թե ինչ բացեր կարելի է ընդգծել այս ծրագրում, նշեց, որ ծրագրի մի շարք կետերում կապ չի ստեղծվում դրանց ֆինանսական աղբյուրների հետ:

«Եթե նախընտրական փուլում մենք նկատում էինք, որ ընդդիմադիր և իշխանական կուսակցությունները միմյանց մեղադրում էին ծրագրային դրույթների պոպուլիստական բնույթ ունենալու մեջ, ապա գրեթե այդ նույն ոգով է շարժվում նաև կառավարությունը, որովհետև նշված ծրագրային միջոցառումների ծախսային բաղադրիչը, ֆինանսական հիմնավորվածության բաղադրիչը գրեթե բացակայում են»,– նշեց նա:

Վերջինս նաև կասկածի տակ է առնում տնտեսական աճի՝ տարեկան 5%–ի վերաբերյալ հայտարարությունը, ասում, որ նախկինում էլ 7%–ի շրջանակներում էին խոստումները: Բացի այս՝ տնտեսագետը նշում է, որ 5% աճի ապահովումը տնտեսության համար լուրջ զարգացումներ չի ապահովի, որովհետև այդ 5%–ի աճը բնակչության մեծամասնությունն իր վրա չի զգալու: Եվ սա է կարևորագույն խնդիրներից մեկը:

«Ինչ վերաբերում է աղքատության մակարդակի հարցին, որ որոշել են 12%–ով կրճատել՝ այժմյան 32–33%–ից հասցնել 20%–ի մակարդակի, եթե դիտարկում ենք նախկին ցուցանիշները, մասնավորապես՝ 2008–2009 թթ. ֆինանսատնտեսական ճգնաժամից առաջ, ապա մենք գրեթե մոտեցել էինք այդ մակարդակին, սակայն հետագայում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով աղքատության մակարդակը սկսեց աճ արձանագրել: Եվ հիմա նշանակում է, որ մենք վերադառնում ենք գոնե 2008 թ. մակարդակին, ինչը մեկ հանգամանք է պարզ դարձնում. ևս 14 տարի գտնվում ենք նույն տեղում: Իսկ շատ ավելի վատ կետ է այն, որ 2008 թ. ունեցել ենք 1,5 միլիարդ դոլարի պարտք, իսկ 2022 թ. մեր պարտքը առնվազն 7 միլիարդ դոլարը կգերազանցի»,– պարզաբանեց Վիլեն Խաչատրյանը:

Նա դժվար իրագործելի չափանիշներ է տեսնում հատկապես արտահանման բլոկի հետ կապված: Տնտեսագետը որոշակի մտավախություններ ունի: Բանն այն է, որ արտահանման բլոկի մեջ սկսում են մտցնել նաև տուրիզմը, որն ինքը ճիշտ չի համարում:

«Արտահանումը հենց առևտրային հաշվեկշռով մեկ առկա ապրանքների և ծառայությունների բլոկն է, և տուրիզմը առանձին հաշվառման տակ է տարվում: Իսկ եթե դիտարկում ենք դա որպես արտահանման զարգացման մոտեցում և դրանով ենք կարողանում արտահանումը ՀՆԱ–ի մեջ դարձնել 40–45%՝ դա այդքան էլ ճիշտ չեմ համարում: Եվ այն, ինչ վերաբերում է, թե մենք կհասնենք արտահանման առումով 45%–ի՝ համարում եմ ոչ իրատեսական: Ես անգամ պետական պարտքի ավելացման, ինչպես նաև կոնկրետ յուրաքանչյուր միջոցառում իրականացնելու ֆինանսական բաղադրիչի հետ կապված մտավախություններ ունեմ, որովհետև դրանց հիմնավորումները և կապը չկա»,– ասաց մեր զրուցակիցը:

Կառավարության բացերը մատնանշելով հանդերձ՝ տնտեսագետը նաև դրական կողմերն է առանձնացնում: Ըստ նրա` կառավարության ծրագրում ՏՏ ոլորտի հետ կապված մի շարք փոփոխություններ կան, որոնք կառավարման համակարգում բարելավումներ կբերեն: Դրանք մասնավորապես էլեկտրոնային ռեգիստրի տարբեր համակարգերն են, որոնք փորձելու են իրագործել էլեկտրոնային կադաստրի և էլեկտրոնային նոտարիատի համակարգեր:

«Կառավարության ծրագրում պրոբացիոն ծառայության, դատական գործընթացների առումով կալանավայրերի հետ կապված բավական շատ ծրագրային դրույթներ կան, որոնք մնում է իրագործել և կյանքի կոչել»,– հավելեց Վիլեն Խաչատրյանը:

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe