Աննախադեպ իրավիճակ Վանաձորի ծննդատանը. րոպեների տարբերությամբ 12 երեխա է ծնվել
SOCIETYArmLur.am-ի Վանաձորի թղթակիցը հաղորդում է, որ հունիսի 20-ին 18:20-ից մինչև հունիսի 21-ը ժամը 18:20-ը լույս աշխարհ է եկել 6 տղա և 6 աղջիկ: Նման դեպք Վանաձորի ծննդատանը վերջին 10 տարվա ընթացքում չէր գրանցվել: Ծննդատան տնօրեն Արամ Ավալյանի խոսքով՝ 12 երեխաներից 3-ը լույս աշխարհ են եկել կեսարյան հատումով, մյուսները՝ բնական ճանապարհով:
Ծննդաբերություններից հետո մայրերից ոչ մեկի մոտ խնդիրներ չեն գրանցվել. կեսարյան հատումով ծննդաբերած մայրերը գտնվում են հետվիրահատական բաժանմունքում. նրանց և փոքրիկների վիճակը լավ է: Առաջինը լույս աշխարհ է եկել փոքրիկ Սոֆին: Նա ընտանիքի առաջնեկն է: 12 փոքրիկները մեկը մյուսից միջին հաշվով մեծ են 40 րոպեով: Բժիշկների խոսքով, եղել է նաև, որ փոքրիկները լույս աշխարհ են եկել 5-10 րոպե տարբերությամբ: Արտակարգ աշխատանքային օրն ամփոփել է փոքրիկ Լիաննան: Նա տան երկրորդ երեխան է:
.jpg)
.jpg)
.jpg)
Շարունակությունն՝ այստեղ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



