Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Ես երբեք ոչ մի գրամ չեմ խմել. Դիանա Գրիգորյանը՝ իր սեքսուալ լինելու, նախասիրությունների և անձնականի մասին. բացառիկ հարցազրույց

LIFE

Սկանդալային հեռուստահաղորդավարուհի, սցենարիստ Դիանա Գրիգորյանը Past.am-ին պատմում է արհեստական աղջիկների մասին և նեղսրտում սահմանին տիրող իրավիճակի համար. 

 -Դիանա՛, վերջերս անընդհատ շեշտում եք, որ նորմալ եք վերաբերվում Ձեր հասցեին հնչող քննադատություններին:

 -Այո՛: Ես հնարավորինս լավ եմ անում իմ գործը: Նորմալ եմ համարում, որ մարդիկ քննադատում են: Ուշադրություն չեմ դարձնում իմ հասցեին հնչած կարծիքներին, քանի որ դրանք առողջ կարծիքներ չեն և պրոֆեսիոնալների կողմից չեն հնչում:

-Ինչո՞վ եք զբաղվում այժմ:

-Վերջին ամիսներին զբաղված էի «Հայի աչքեր» բարեգործական հեռուստամարաթոնով, որի հեղինակն ու պրոդյուսեր - սցենարիստն էի: Այն ժամանակավորապես դադարեցվել է, հիմա զբաղված եմ իմ սերիալով, որում ինքս էլ եմ նկարահանվում:

-Համաձա՞յն եք այն կարծիքների հետ, որ դուք սեքսուալ կին եք։ Առհասարակ ո՞ր դեպքում է կինը համարվում սեքսուալ, արդյոք կա՞ն այլ չափանիշներ, բացի արտաքինը։

-Երբևէ չեմ փորձել այդպիսին լինել, ճիշտն ասած՝ տարբերակներն էլ չգիտեմ (ժպտում է)... Կինը պետք է լինի կանացի ու հմայիչ։ Ինքս էլ անտարբեր չեմ գեղեցիկ կանանց հանդեպ, եթե հանդիպում եմ այդպիսիններին, միշտ ուշադրություն եմ դարձնում։ Կինը պետք է լինի հետաքրքիր, չձանձրացնող, իսկ այն արհեստական «գեղեցկությունները», որոնք այսօր հաճախ են հանդիպում, ուղղակի զզվանք են առաջացնում ինձ մոտ՝ սիլիկոնե կրծքեր, հաստ շուրթեր, անբնական քիթ։

Զարմանալին այն է, որ արական սեռն ավելի շատ դեպի արհեստականն է գնում, քան բնականը։ Զարմանալի է անգամ՝ ինչպես կարող է նորմալ տղամարդը սիրել մի կնոջ, ում վրա ամեն ինչ արհեստական է. բնությանը դեմ գնալը սխալ է։ Այսօր բոլորը դարձել են միանման արհեստական։ Ես ձեզ կարող եմ օրինակներ բերել հայտնի մարդկանց, շոու-բիզնեսի ներկայացուցիչների, ովքեր շատ ավելի նուրբ ու սիրուն էին նախկինում, բայց այսօր դարձել են գրոտեսկային։ Կինը պետք է լինի կանացի, խելացի, մի փոքր խենթ և անկախ տարիքից՝ նրա մեջ մի փոքր մանկություն պետք է լինի։

-Իսկ տղամա՞րդն ինչպիսին պետք է լինի ըստ Ձեզ։

-Շատ դժվար է... Տղամարդը պետք է լինի շատ արդար և շատ ԱՌԱՏ... աշխատասեր, ընտանիքին նվիրված։ Ատում եմ էգոիստ տղամարդկանց։ Իսկ կայացած և հասուն կնոջ համար տղամարդը պետք է լինի աներկյուղ, քանի որ տղամարդիկ վախենում են ուժեղ կանանցից։ Երբ տղամարդիկ տեսնում են ուժեղ, լուրջ, կայուն, խելացի, զուսպ կնոջ, մտածում են՝ որքան հնարավոր է հեռու մնալ, նրանք վախենում են գտնվել նման կանանց կողքին։

-Գո՞հ եք այն ամենից, ինչ ունեք։

-Ես ինձ երջանիկ կին եմ համարում, ունեմ երեխաներ, ովքեր միայն ուրախություն են ինձ պատճառում։ Ունեմ մայր, ով միշտ իմ կողքին է։ Երջանիկ խաղալն անհնար բան է, ես երջանիկ եմ այն ամենով, ինչ այսօր ունեմ՝ աշխատանք, ընտանիք, պատիվ, հիանալի կոլեկտիվ... Հավատում եմ Աստծուն, և ես շատ աստվածավախ եմ...

-Ունե՞ք հավատարիմ ընկերներ։

-Ես ինձ ավելի շատ ընտանիքի մարդ եմ համարում։ Ընկերներ շատ քիչ ունեմ։ Ամբողջ ազատ ժամանակս ու սերս միայն ընտանիքիս եմ նվիրում։ Երբեմն շատ եմ զղջում, որ երիտասարդություն չեմ արել՝ ընկերուհիներ, սրճարաններ, բամբասանքներ սուրճի սեղանի շուրջ ... Ես չեմ նկատել՝ իմ պատանեկությունը ինչպես է անցել. 16 տարեկանից աշխատանք և ուսում։ Փաբերի - կլուբերի տարբերություններն անգամ չգիտեմ և չեմ էլ ուզում իմանալ, նման վայրեր չեմ հաճախում, գուցե վատ է, բայց դա ինձ չի ձգում։ Ես երբեք ոչ մի գրամ չեմ խմել, նույնիսկ ծիծաղելի է, ես գիտակցում եմ, բայց ավաղ՝ չեմ անում։

«Գիտեք, մենք հիմա այստեղ հանգիստ ապրում ենք, նստած զրուցում, ծիծաղում, իսկ թե սահմանին ինչ է կատարվում՝ միայն Աստված գիտի... Ամեն օր լսում ու կարդում ենք վատ նորություններ։ Ես հիմա ինձ չեմ կարողանում ներել, որ ապահով նստած եմ այստեղ, իսկ իրենք սահմանին իրենց կյանքն են տալիս թշնամուն։ Ինձ թվում է, թե ես մեղք եմ գործում, երբ ծիծաղում եմ... Նաև տանել չեմ կարողանում, երբ մարդիկ սուր մեկնաբանություններ են գրում բանակի մասին իրենց ֆեյսբուքյան էջերում։ Շքեղ կյանքով են ապրում, օգտվում բոլոր հաճույքներից, հետո մտնում Ֆեյսբուք ու սկսում խոսել բանակի ու սահմանին տիրող իրավիճակի մասին»։

Պատրաստեց՝ Աննա Սիմոնյանը

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan