Yerevan, 04.April.2026,
00
:
00
BREAKING


Հայ դատի Եգիպտոսի հանձնախումբը շարունակում է հայանպաստ գործունեությունը. նկարահանվում են ֆիլմեր Հայաստանի մասին

SOCIETY

Հայ դատի Եգիպտոսի հանձնախմբի անդամ Արմեն Մազլումյանը հույս ունի, որ Հայոց ցեղասպանության հարցին վերաբերող նախագիծը կմտնի խորհրդարան ու կդրվի քվերակության: Հանձնախումբը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակահատվածից ակտիվ աշխատանք է տարել, որպեսզի Եգիպտոսը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, սակայն, Մազլումյանի համոզմամբ, որոշակի քաղաքական հանգամանքներով պայմանավորված՝ պահը դեռ պետական մակարդակով չի հասունացել, որպեսզի բարձրաձայն հայտարարեն դրա մասին:

Եգիպտոսի խորհրդարանի պատգամավոր Մուստաֆա Բաքրին հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով երկրի խորհրդարանին ու կառավարությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մուստաֆա Բաքրին հայտարարել է, որ պատմական փաստաթղթերը վկայում են, որ 1915-1922 թվականներին թուրք-օսմանցիները 1.5 միլիոն հայ են ոչնչացրել: Այդ փաստերը քննարկելու համար նա կոչ է արել խորհրդարանի հատուկ նիստ հրավիրել: Բաքրիի ներկայացրած նախագծի տակ ստորագրել է 337 պատգամավոր:

«Իսկ հայ ժողովրդի համար կարևոր մյուս հարցի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ Եգիպտոսն ընդհանրապես չեզոք դիրք է որդեգրել: Ադրբեջանի հետ այդ երկրի հարաբերությունները նույնպես լավ մակարդակում են, այդ պատճառով հավասարակշռված քաղաքականություն է վարում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նկատեց Մազլումյանը՝ հավելելով, որ իրենց հիմնական աշխատանքը լրատվության և մտավորականության աշխարհի ներկայացուցիչների հետ համագործակցելն ու Հայաստանին ծանոթացնելն է: Հայ դատի հանձնախմբի ջանքերով տարին երկու անգամ փորձում են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների և մտավորականների այցելություններ կազմակերպել դեպի Հայաստան: «Օրինակ, Ցեղասպանության 100-րդ տարելիցին քաղաքականության, մտավորականության, ԶԼՄ-ների, արվեստի 55 ներկայացուցիչներ էին եկել Հայաստան»,- նշեց նա:

Մազլումյանի տեղեկացմամբ՝ այժմ արաբերեն լեզվով երկու ֆիլմ են պատրաստում Հայաստանի մասին: Ֆիլմերը պատմելու են Հայաստանի, հայ ազգի և մեր երկրում  զբոսաշրջության մասին: Այն կլինի արաբական աշխարհի համար, սակայն կներկայացվի նաև Հայաստանում:

«Այժմ ընթանում են դրանց մոնտաժային աշխատանքները, շուտով կավարտվեն, վերջնական տեսքի կբերվեն: Ֆիմերն աշխարհին են ներկայացնում Հայաստանը, հայ ժողովրդին, երկրի զբոսաշրջային հնարավորությունները: Ֆիլմերից մեկի սցենարի հեղինակը երեք անգամ այցելել է Հայաստան, նա եգիպտացի է ու գրել է գիրք, որն այժմ ֆիլմի կվերածվի: Գրողի անունը Մուհամեդ Մանդուր է»,- հավելեց նա:

Մազլումյանը նաև հիշեցրեց, որ նախորդ տարի արաբերեն նկարահանել էին «Ո՞վ սպանեց հայերին» վավերագրական ֆիլմը, որի հեղինակներ Մոհամեդ Հանաֆի Նասրն ու Միրիամ Զաքին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով արժանացել են 2015 թվականի պետական մրցանակի:

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe