«Մեր բանակում խաղալիքներ չունենք». ՀՀ և Արցախի ՊՆ–ները հերքում են ԱԹՍ խոցելու մասին Ադրբեջանի հայտարարությունը
SOCIETYՀայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հերքում են Ադրբեջանի ՊՆ հայտարարությունն այն մասին, թե իբր հունիսի 21–ին խոցվել է հայկական անօդաչու թռչող սարք:
«Մենք խաղալիքներ մեր բանակում չունենք»,– հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Արցախի ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը հորդորել է չխաբվել ադրբեջանական հորինվածքներին: «Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն այսօր առավոտյան տարածեց հերթական ապատեղեկատվությունը հայկական անօդաչու թռչող սարք խոցելու մասին, իսկ այնուհետև «թևեր տալով» սեփական հորինվածքին, զարգացրեց այն՝ հայտարարելով, թե «պատասխան հարվածը լինելու է կործանիչ»: Նման դատարկ ու միապաղաղ հնչեղությամբ հայտարարություններից ստացվող տպավորությունը մեկն է՝ հարևան կոչված երկրի ռազմաքաղաքական ճամբարում երևակայական «հաջողություններ» հորինելն ու դրանցով ոգևորվելը դարձել է կենսաձև:
Հետևություն. ընդունել ըմբռնումով և չխաբվել»,– նշել է նա:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



