Ուշադրություն հղիներին. ի՞նչ անել ամռան շոգը հաղթահարելու համար
LIFEPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում միջոցներ, որոնք հղիներին կօգնեն հաղթահարել ամռան շոգը.
Բրիտանացի մասնագետները բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում բացահայտել են, թե ինչը կօգնի հղիներին հեշտ հաղթահարել շոգը: Բացի անհարմարությունից, որը շոգը պատճառում է հղիներին, այն վատ է ազդում պտղի զարգացման վրա: Ամռանը հղիները պետք է ուշադիր հետևեն իրենց ինքնազգացողությանը:

Բրիտանացի բժիշկները պնդում են, որ շոգ եղանակի հետևանքները կարող են արտահայտվել հոգնածությամբ, եթե կինը երկար ժամանակ գտնվում է արևի տակ: Ապագա մայրերը ծանր են տանում շոգը կտրուկ հորմոնալ տատանումների, այլ ոչ թե նյութափոխանակության արագացման, կամ մարմնի ջերմաստիճանի բարձրացման պատճառով: Ջերմահարված ստանալու հավանականությունը մեծանում է նաև բաձր ճնշման և այտուցվածքների պատճառով: Հղի կանայք շատ են քրտնում, ինչը բերում է ջրազրկման ոչ միայն կնոջ օրգանիզմի, այլև պտղի:

Բժիշկները զգուշացնում են, որ շոգ եղանակը դեռ առիթ չէ տանը նստելու և զբոսանքներից հրաժարվելու համար: Ապագա մայրերը կարող են այցելել լողափ ամռան առաջին շաբաթների ընթացքում, պարզապես հարկավոր է շատ ջուր խմել, ուտել պաղպաղակ, մրգեր: Հագուստի մեջ նախընտրությունը պետք է տալ բնական կտորներից կարվածներին:
1
Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close
2
Idram Conducted a Financial Literacy Class for Roboton Participants
3
What to gift men on January 28: Idram&IDBank
4
The Winners of the Third Round of the Junius Competition Have Been Announced
5
Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in Armenia



