Արայիկ Խանդոյանի մոտ արգելված իր է հայտնաբերվել
SOCIETYՊարեկապահակային ծառայության գրավման գործով մեղադրվող Արայիկ Խանդոյանը հունիսի 21-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան բերվելուց առաջ խուզարկության է ենթարկվել, որի արդյունքում նրա մոտ արգելված իր է հայտնաբերվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից, նրա մոտից հայտնաբերվել է գումար, որը ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի խախտում է: Արգելված իրը առգրավվել է:
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հունիսի 21-ին տեղի ունեցած երկրորդ դատական նիստի ժամանակ դատավոր Արտյուշ Գաբրիելյանը Արայիկ Խանդոյանի նկատմամբ կիրառել է սանկցիա` 6 ժամով հեռացնելով դատական նիստերի դահլիճից:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



