Yerevan, 06.April.2026,
00
:
00
BREAKING


«Հայ և շվեդ հայրիկներ» ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել հոր դերը երեխաների դաստիարակության գործում

CULTURE

«Հայ և շվեդ հայրիկներ» խորագրով ցուցահանդեսի նպատակն է պատկերել հոր՝ ոչ միայն ապրուստ ապահովողի ավանդական կերպարը, այլ նաև ներկայացնել երեխաների հանդեպ ունեցած իրենց խնամքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 23-ին Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում կայացավ ցուցահանդեսի բացման արարողությունը: Ներկա էին Հայաստանում Շվեդիայի թագավորության դեսպանության գործերի հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնը և «Հայ հայրիկներ» նախագծի նախաձեռնող Րաֆֆի Նիզիբիլյանը:

«Կարծում եմ, որ յուրաքանչյուրը պետք է ուշադիր դիտի այս լուսանկարները, քանի որ սրանք ավելի խոր իմաստ ունեն: Մեր թեման հայրությունն է: Մենք խնդիրներ ունենք շատ երկրներում, այդ թվում նաև եվրոպական երկրներում ու Հայաստանում: Շատ մայրեր ունենում են մեկ երեխա, որպեսզի իրենց կարիերան չտուժի:  Կարծում եմ, որ հայրիկները և մայրիկները ոչ թե պետք է ընտրեն, այլ երկուսն էլ պետք է ստանձնեն իրենց ծնողական իրավունքներն ու հետևեն նաև իրենց կարիերային: Երեխաների մասին հոգ տանելը հավասարապես նաև հոր պատասխանատվությունն է: Շվեդ լուսանկարիչ Յուհան Բեվմանը, ով կատարել է այս լուսանկարները, գտնվել է ծնողական արձակուրդում և կազմակերպել է այս ցուցահանդեսը»,-ասաց  Մարտին Ֆրեդրիկսոնը և նշեց, որ նկարում պատկերված տղամարդկանցից ոչ մեկի կարիերան չի տուժել, նրանք կարողացել են զբաղվել երեխաների խնամքով և միաժամանակ աշխատել:

Նրա խոսքով՝ Շվեդիայում կա օրենք. երեխայի ծնվելուց հետո ծնողները ստանում են 480 օր վճարովի արձակուրդ, որից կարող են օգտվել երկու ծնողներն էլ: Երեխայի ծնունդն էլ չպետք է վատացնի նրանց տնտեսական վիճակը: 

«Ես 4 երեխայի հայր լինելով՝ արդեն քանի տարի է բարձրաձայնում եմ այն թեման, որ հայրը պետք է կատարի իր պարտականությունները երեխային դաստիարակելու հարցում: Մենք չպետք է վերցնենք օտարների օրինակները, մենք ևս ունենք նման օրինակներ: Մտածեցինք, որ այս լուսանկարչական ցուցահանդեսով շատ բան կարելի է ասել: Ընտրեցինք հայրեր և լուսանկարեցինք»,-ասաց Րաֆֆի Նիզիբիլյանը:

Նրա խոսքով՝ ցուցահանդեսը մետրոպոլիտենի կայարանում կազմակերպելու պատճառն այն է, որ հանրության մեծ մասը հաճախ է լինում այնտեղ, և լուսանկարներն ավելի մեծ ուշադրության կարժանանան:

Ցուցահանդեսում ներկայացված են երկու տարբեր ցուցադրություններ՝ «Հայ հայրիկներ» և «Շվեդ հայրիկներ» խորագրով:  «Հայ հայրիկներ» նախագիծը նախաձեռնել է  պրոդյուսեր, Deem Communications PR և մարքեթինգային ընկերության ստեղծագործական տնօրեն, չորս երեխաների հայր Րաֆֆի Նիզիբիլյանը: «Շվեդ հայրիկներ» լուսանկարչական ցուցահանդեսում ներկայացված են 25 շվեդ հայրիկներ, ովքեր իրենց երեխաներին խնամելու համար արձակուրդ էին վերցրել: «Շվեդ հայրիկներ» նախագիծը նախաձեռնել է Շվեդական ինստիտուտը:  Ցուցահանդեսը ներկայացվել է տարբեր երկրներում: Հայ հայրերի՝ իրենց երեխաների հետ անցկացրած պահերը լուսանկարել է երկու երեխայի հայր, լուսանկարիչ Արեգ Բալայանը: Նախագծի համար ընտրվել են Երևանում բնակվող հայ հայրեր:

 

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome