Ադրբեջանում երաժշտության ուսուցիչը թմրանյութերի առևտրով է զբաղվում
SOCIETYԱդրբեջանի Դաշքեսանի շրջանում ոստիկանները բերման են ենթարկել երաժշտական դպրոցներից մեկի ուսուցիչ՝ 50-ամյա Փիքրեթ Բահրամովին, ով թմրանյութերի ակտիվ առևտրով է զբաղում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az լրատվական կայքը:
Ոստիկանների կողմից իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում ուսուցիչը բերման է ենթարկվել և ներկայումս գտնվում է կալանքի տակ: Նրա կողմից վաճառվող թմրանյութերի ամբողջ պաշարը առգրավվել է:
Ուսուցիչ Բահրամովի խոսքով՝ թմրանյութերը գտել է ճանապարհներից մեկի ոչ երթևեկելի մասում և վերցրել միայն սեփական օգտագործման նպատակով, ոչ թե վաճառելու: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



