Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանում անհրաժեշտ է ձեւավորել մրցունակ ազգային տնտեսություն. Խոսրով Հարությունյան

POLITICS

 Հայաստանը կանգնած է մրցունակ ազգային տնտեսություն ձեւավորելու անհրաժեշտության առջև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման դիտարկում արեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը` մեկնաբանելով Կառավարության ծրագիրը նախատեսված առաջիկա հինգ տարվա համար, որոնց ընթացքում ըստ պատգամավորի՝ հենց այդ մրցունակ տնտեսության զարգացման համար պետք է ստեղծվեն հիմքեր:

«Նախեւառաջ հուսով եմ՝ նրանք, ովքեր մեկնաբանում են Կառավարության ծրագիրը, գոնե կարդացել են, քանի որ նմանատիպ դեպքեր եղել են, երբ առանց պատշաճ կարդալու են մեկնաբանում:  Պետք է հասկանալ, որ այս ծրագրի շահառուն ՀՀ քաղաքացին է. հարցրեք ցանկացած քաղաքացու, թե ինչ է ուզում,  պարզ պատասխան կլինի: Մարդիկ ուզում են  նախեւառաջ անվտանգ ապրել եւ իրենց կարողությունները, գիտելիքներն օգտագործել իրենց կյանքը կազմակերպելու համար: Անվտանգությունը մեր առաջին խնդիրն է, չունենք կայուն երաշխիքներ, ապա կարող ենք ասել,  որ ծրագիրը ստացված չէ, քանի որ մեծ մասը հենց անվտանգության խնդրին է առնչվում»,-նշեց նա:

Խոսրով Հարությունյանը նշեց, որ ծրագրում առաջ քաշված խնդիրները փոխկապակցված են, քանի որ անվտանգություն ապահովելու համար էլ անհրաժեշտ է ունենալ դինամիկ զարգացող տնտեսություն:   

«Հետեւաբար, այստեղ առաջ է գալիս մրցունակ ազգային տնտեսություն ձեւավորելու հարցը: Երկիրը, որը չունի ելք դեպի բաց ծով, փակված են սահմանները, մեր տնտեսական զարգացման հիմքում պետք է տեսնենք այնպիսի արտադրական կարողություններ, որոնք արտաքին շուկայում մրցունակ արտադրանք են տալու, այսինքն՝ մրցունակ արտահանման համար  պետք է ժամանակակից գիտությանը, տեխնիկայի պահանջներին  համապատասխանող արտադրանք ունենալ: Սա, բնականաբար, պահանջում է լուրջ ներդրումներ»,-շեշտեց պատգամավորը:

Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ այս կապակցությամբ երկու խումբ խնդիրներ է անհրաժեշտ լուծել:

«Առաջինը պետք է լուծենք այն խնդիրները, որոնք ըստ էության ուղեկցում են մեզ այս տարիների ընթացքում՝ սկսած առանձին ապրանքային շուկաներում գոյություն ունեցող մենաշնորհ դիրքերից մինչեւ կոռուպցիա: Ներդրողները պետք է վստահ լինեն, որ այս տնտեսական միջավայրում ներդրում անելը անիմաստ չէ: Երկրորդ հարցն այն է, թե ինչպես ներկայանալ ներդրողների, ինչպես նրանց գրավել, որպեսզի հաշվի առնելով ռիսկերը ՝ այնուամենայնիվ որոշեն, որ գումարները այստեղ են ներդնելու: Հայաստանը ճանաչելու համար ոչ միայն վերլուծություններ են անհրաժեշտ, միայն դրանք բավարար չեն: Պետք է ներդրողների մոտ առաջանա Հայաստանում տիրող ռեալ իրավիճակի վերաբերյալ վստահություն»,-ասաց Խոսրով Հարությունյանը՝ ընդգծելով, որ ցանկացած ներդրողի համար պետք է հասկանալի լինի, որ ՀՀ  տնտեսական համակարգը ժամանակակից է եւ ունակ ադեկվատ արձագանք տալու ցանկացած հարցադրման:

«Ես կարծում եմ՝ այս ծրագիրը իսկապես հավակնոտ է: Այն առաջիկա հինգ տարիների համար նախանշել է ՀՆԱ-ի 5 տոկոս աճ: Արդյոք, սա բավարար է վերոնշյալ նպատակներին հասնելու համար, կարծում եմ, որ նույնիսկ 15 տոկոսը բավարար չէր լինի, սակայն  հինգ տարիների ընթացքում այդ հիմնական աճի աղբյուրը պետք է դառնա ներքին ռեսուրսների արդյունավետ օգտագործումը. այդ ճանապարհով փորձելով ապահովել 5 տոկոսանոց աճ, դրան զուգահեռ ինստիտուցիոնալ փոփոխություններ իրականացնելով՝ պետք է  նախադրյալներ ստեղծել հետագա ավելի մեծ աճի համար»,-եզրափակեց նա: 

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank