Yerevan, 28.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՎԶԵԲ-ն այս տարի Հայաստանի համար 1-3 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում

ECONOMICS

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն այս տարի Հայաստանի համար 1-3 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում: Այս մասին հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը:

 «Հաշվի առնելով տարածաշրջանի բարդ իրադրությունը՝ Հայաստանի տնտեսական աճի վերաբեյալ մեր նախնական կանխատեսումն ամենացածրն էր՝ -1.5 տոկոս: Մենք Ռուսաստանի համար կանխատեսել ՝էինք -4 տոկոս ՀՆԱ-ի աճ: Հաշվի էինք առել այն հանգամանքը, որ Ռուսաստանի բարդ տնտեսական իրավիճակն ազդելու է նաև Հայաստանի տնտեսության վրա: Հաշվի էինք առել նաև այն հանգամանքը, որ Հայաստանում կրճատվել են տրանսֆերները, ներդրումները: Սակայն տարվա ընթացքում բավականին լավ ազդակներ եղան, որոնք ցույց տվեցին, որ Հայաստանի տնտեսությունը կարողանում է դիմայակել այդ մարտահրավ երներին: Այս ամսվա վերջին մենք կհրապարակենք Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ վերջնական կանխատեսումը: Այս պահին չեմ կարող ասել, թե որքան կլինի այն վերջնական արդյունքում, բայց մեր կանխատեսումներով Հայաստանի տնտեսական աճը կլինի 1-3 տոկոսի սահմաններում»,-  ընդգծեց Դևիսը:

Նա նշեց, որ այս տարի Հայաստանում բավականին լուրջ աճ է արձանագրել գյուղատնտեսությունը, որն էլ էական ազդեցություն է ունեցել երկրի տնտեսության զարգացման և աճի վրա: «Տնտեսական ակտիվության ցուցանիշները տարվա ընթացքում 4.2 տոկոսով ավելացան, ինչը գյուղատնտեսության ոլորտում գրանցված աճի արդյունքն էր: Մեզ համար ողջունելի ՝է այն հանգամանքը, որ Հայաստանում գյուղատնտեսությունն այսպիսի աճ է գրանցել: Տարվա ընթացքում այլ բարենպաստ գործոններ ևս եղան, որոնք մեզ ստիպեցին փոխել մեր կանխատեսումները: Օրինակ, տարվա ընթացքում շահագործման հանձնվեց պղնձի մեկ հանք, որը նախատեսվում էր շահագործել մեկ տարի ուշ, ինչն էլ հանգեցրեց  հանքաարդյունաբերության ոլորտի ակտիվացմանը: Իրականում այս ամենը խոսում է Հայաստանի տնտեսության տոկունության մասին, սակայն սա չի նշանակում, որ տարածաշրջանային տնտեսական զարգացումներն իրենց ազդեցությունը չեն թողնելու Հայաստանի տնտեսության վրա: Առաջիկայում դրա հետևանքներն անպայման զգացվելու են»,- եզրափակեց Մարկ Դևիսը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 7-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Հայաստանի համար մինչև 4 տոկոս տնտեսական աճ է կանխատեսել:

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced