Հրազենային վնասվածք ստացած զինվորը բուժումը կշարունակի Գերմանիայում
SOCIETYԶինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մհեր Արմենի Պետրոսյանը բուժումը կշարունակի Գերմանիայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Պաշտպանության նախարարությանը հատկացվեց 8 մլն 323.4 հազար դրամ:
Մհեր Պետրոսյանը արդեն իսկ բուժում ստացել է Գերմանիայում, սակայն նախկինում հատկացված միջոցները չեն բավարարել վիրահատության համար և կառավարությունը նոր հատկացումներ է կատարում:
Մհեր Արմենի Պետրոսյանի ծանր վիրավորվել է 2013 թ. զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս: Մարտական հենակետում նա ստացել է գլխուղեղի աջ ճակատ-գագաթային շրջանի հրազենային գնդակային միջանցիկ թափանցող վիրավորում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



