Լոնդոնի Grenfell Tower երկնաքերում հրդեհի պատճառ Է դարձել անսարք սառնարանը
SOCIETYԼոնդոնի Grenfell Tower երկնաքերում 79 մարդու կյանք խլած հրդեհի պատճառ Է դարձել անսարք սառնարանը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 23-ին այս մասին հաղորդել Է BBC News-ը՝ վկայակոչելով ոստիկանական հաշվետվությունը: Բռնկումն սկսվել Է սառնախցիկում:
Ոստիկանությունը քննարկում Է «Անզգուշությամբ մահվան պատճառում» հոդվածով գործի հարուցման հարցը: Կարգի պահապանները հավաստել են, որ խոսքը չի վերաբերում կանխամտածված հրկիզմանը:
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի արեւմուտքում գտնվող 24-հարկանի շենքն այրվել Է հունիսի լույս 14-ի գիշերը: Երկնաքերը, որտեղ կար 150 բնակարան, գրեթե լիովին այրվել Է: Վերջին տվյալներով՝ անհայտ կորած եւ զոհված Է ճանաչվել 79 մարդ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



