Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույցում նախանշել է «Թուրքական հոսք»-ի կառուցման վերջնաժամկետը
POLITICSՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՌԴ նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը գտնվել է «Թուրքական հոսք» գազատարի շինարարության մեջ ներգրավված խողովակադիր նավի վրա:
Ռուսաստանի ղեկավարը մասնավորապես նշել է մյուս երկրների համեմատ փոխգործակցության ավելի բարձր մակարդակը ՌԴ և Թուրքիայի միջև՝ հիշեցնելով, որ 2016 թվականին ստորագրվել է համաձայնագիր «Թուրքական հոսք»-ի կառուցման մասին, իսկ ներկայում արդեն սկսվել են աշխատանքները գազատարի խորջրյա հատվածի անցկացման համար:
Պուտինն ընդգծել է, որ մյուս տարի պետք է լինի առաջին, իսկ 2019 թվականի վերջին՝ գազատարի երկրորդ գիծը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



