ԱՄՆ «Թինքեր» ավիաբազա մուտք գործելու փորձ կատարած հայ վարորդը ձերբակալվել է
SOCIETYԱՄՆ Օկլահոմա նահանգում բեռնատարի հայ վարորդ է ձերբակալվել, ով փորձել է «Թինքեր» ավիաբազա մուտք գործել մարիխուանայով բեռնված մեքենայով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով KFOR հեռուստակայանը, հատուկ հետաքննության բաժինը հաղորդում է ստացել, որ հունիսի 15-ին ավիաբազայի տարածք բեռնատար է ցանկացել մուտք գործել: Մեքենայի զննության ժամանակ հայտնաբերվել են մարիխուանայի տուփեր: Քննիչների կարծիքով մարիխուանան նախատեսված էր հասցնել Նյու Ջերսի:
Բեռնատարի 59-ամյա վարորդ Աշոտ Գրիգորյանը ձերբակալվել է: Պարզվել է, որ վարորդը փորձաշրջանի մեջ է գտնվել մեկ այլ հանցագործության համար:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



