Ջեյ Լոն ցուցադրել է գեղեցիկ կազմվածքը
LIFEՋեյ Լոն Instagram-ի իր էջում ցույց է տվել ինտենսիվ մարզումների եւ սննդակարգերի արդյունքը։ Երգչուհին լուսանկար է հրապարակել, որտեղ ի ցույց է դնում մարզված փորը։

«Աուուու»,-մակագրել է լուսանկարը Լոպեսը։
Ըստ երեւույթին, երգչուհու մարզված մարմինը տպավորել է ոչ միայն մեզ, այլեւ նրա զուգընկերոջը՝ նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսին, որը հայտարարել էր Լոպեսի հետ հարաբերությունների լրջության մասին։

«Այստեղ ամեն ինչ պարզ է՝ եթե ցանկանում եք միասին լինել, միասին եք։ Երկուսս էլ Նյու Յորքից ենք, մեր երեխաները լավ ընկերներ են, երկուսիս 40 տարեկանն էլ ոչ վաղ անցյալում լրացել է, երկուսս էլ ունենք լատինաամերիկյան արմատներ եւ սիրում ենք վայելել կյանքը։ Նա ամենահիասքանչ, խելացի ու վառ կանանցից մեկն է, ում ես երբեւէ հանդիպել եմ իմ կյանքում», - ասել է Ալեքսը։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
5
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation



