Մոսկվայում ձերբակալել են օրենքով գող Տկաչ Նյագանսկուն
INTERNATIONAL NEWSՏկաչ Նյագանսկի մականունով օրենքով գողը ձերբակալվել է Մոսկվայում, հայտնում է ՆԳՆ մայրաքաղաքային վարչության մամուլի ծառայությունը։ Մոսկվայի քրեական հեռախուզության վարչության աշխատակիցները տեղեկություն էին ստացել, որ մայրաքաղաքային ռեգիոնի տարածքում թաքնվում է դաշնային հետախուզության մեջ գտնվող՝ Նյագան քաղաքի 38-ամյա բնակիչը՝ այսպես կոչված օրենքով գո Տկաչ Նյագանսկին։
Քրեական հեղինակությանը ձերբակալել են Վարշավյան մայրուղու ռեստորաններից մեկում՝ Ռոսգվարդիայի ծառայողների աջակցությամբ։
Տկաչ Նյագանսկու իսկական անունը Անդրեյ Տկաչենկո է։ Նա «Ֆայտեր» հանցախմբի առաջնորդ է ու մտերիմ է եղել օրենքով գող Հանսի հետո էլ Զյատկայի հետ։
Տկաչենկոն իր գողական կարգավիճակը 2013-ին է ստացել, երբ մտերմացել է քրեական հեղինակություն Դեդ Հասանի կլանի հետ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



