Նեյմար. Կցանկանայի Վերատիին տեսնել «Բարսելոնայում»
SPORT«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը հույս ունի, որ ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Վերատին կտեղափոխվի կատալոնական թիմ:
«Ես կցանկանայի Վերատիին տեսնել «Բարսելոնայում»: Մարկոն հրաշալի տեխնիկայով բարձրակարգ խաղացող է: Նա ունի բոլոր որակները «Բարսելոնայում» հաջող խաղալու համար: Եթե տրանսֆերը տեղի ունենա, մենք նրան ջերմ կընդունենք թիմում»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Football Italia-ն:
«Բարսելոնան» պատրաստ է 80 միլիոն եվրո վճարել Վերատիի համար, ՊՍԺ-ի նախագահը հայտարարել է, որ 24-ամյա ֆուտբոլիստը չի վաճառվում: Վերատին մի քանի անգամ նշել է, որ ցանկանում է փոխել թիմը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



