Լոս Անջելեսում ոստիկանը, փորձել է շան վրա կրակել ու փոխարենը մի դեռահասի է սպանել
INTERNATIONAL NEWSԼոս Անջելեսում ոստիկանը պատահաբար մի դեռահասի է սպանել, երբ փորձում էր շան վրա կրակել, որը կծել էր իր գործընկերոջը, հայտնում է Americaru-ն։
Իրավապահները հայտնել են, որ զոհված դեռահասը 17-ամյա Արմանդո Գարսիա Մուրոն էր։ Ոստիկանները այդ վայր էին ժամանել առավոտյան ժամը 4-ին՝ Փալմդեյլ համալիրից հնչող բարձր երաժշտության մասին ահազանգով։ Նրանք մոտեցել էին շենքին, բայց նրանցից մեկի վրա հարձակվել էր մի մեծ պիտբուլ ու կծել նրան։ Գարսիա Մուրոն շանը մի կողմ էր տարել։ Մինչ ոստիկանները շտապ օգնության մեքենային էին սպասում, կենդանին նորից է հարձակվել ոստիկանների վրա։ Այդ ժամանակ ոստիկաններից մեկը 3 մետր հեռավորությունից կրակել է, բայց փամփուշտը ռիկոշետով դեռահասին է դիպել, որը ավելի ուշ մահացել է տեղի հիվանդանոցում։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



