Բերլուսկոնի․ Թրամփի մեջ ինձ ամենից շատ դուր է գալիս նրա կինը
INTERNATIONAL NEWSԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի մեջ ինձ ամենից շատ դուր է գալիս նրա կինը՝ Մելանիան, չնայած ես անձամբ նրա հետ ծանոթ չեմ։ Այս մասին հայտնել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին՝ իտալական La7 հեռուսաալիքի եթերում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Պետք է ասել, որ Թրամփի մեջ ինձ, ինչպես եւ բազմաթիվ այլ տղամարդկանց ու կանանց, ամենից շատ դուր է գալիս Մելանիան՝ նրա գեղեցկության, հմայքի ու ոճի համար։ Ես նրա հետ անձամբ ծանոթ չեմ, բայց շատ եմ լսել նրա մասին ու նույնիսկ ԱՄՆ դեմոկրատները չեն քննադատում նրան»,- այսպես է 80-ամյա քաղաքական գործիչը պատասխանել է այն հարցին, արդյոք ինքը Թրամփին համարում է «ամերիկյան Բերլուսկոնի»։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



