Ամերիկյան ավիահարվածների հետևանքով 1 ամսում մոտ 500 խաղաղ բնակիչ է զոհվել Սիրիայում
INTERNATIONAL NEWSԼոնդոնում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով` Սիրիայի երկու նահանգում ԱՄՆ-ի իրկանացրած ավիահարվածների հետևանքով 472 խաղաղ բնակիչ է զոհվել անցյալ ամիս:
Ինչպես հաղորդում է Press TV-ն, խոսքը մայիսի 23-ից հունիսի 23-ն ընակծ ժամանակահատվածի մասին է: Դիտորդական կենտրոնի տվյալներով` այս ցուցանիշը ավելին է, քան նախորդ 30-օրյա հատվածում գրանցված կորուստների կրկնակին: Սա ԱՄՆ ավիահարվածների հետևանքով գրանցված զոհերի ամենաբարձր ցուցանիշն է 2014-ի սեպտեմբերից ի վեր:
Կենտրոնի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանի խոսքով` Դեյր Էլ Զորում 222 քաղաքացի է զոհվել, այդ թվում` 84 երեխա, ևս 250 քաղաքացի` Ռաքքայում, այդ թվում` 53 երեխա:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



