ՊՍԺ-ն առաջարկել է Վերատիին 12 միլիոն եվրո, իտալացին ցանկանում է տեղափոխվել Բարսելոնա
SPORTՖրանսիական ՊՍԺ-ի իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին մերժել է իր աշխատավարձը տարեկան 12 միլիոն եվրոյի հասցնելու փարիզցիների առաջարկը:
Օրեր առաջ Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը մեկնել է Փարիզ, որպեսզի ղեկավարությանը տեղեկացնի ակումբային գրանցումը փոխելու ցանկության մասին: Հանդիպմանը ներկա էին ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին և մարզական տնօրեն Անտերո Էնրիկեն:
Վերատին խնդրել է թույլ տալ իրեն հեռանալ «Բարսելոնա», սակայն Ալ-Խելաիֆին մերժել է` նրան առաջարկելով աշխատավարձը բարձրացնել մինչև տարեկան 12 միլիոն եվրո:
Եթե Վերատին ընդուներ դա, ապա կդառնար փարիզցիների ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, սակայն նա մերժել է այդ առաջարկը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



