ԱԳ նախարարը մասնակցել է Սերբիայի նախագահի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը
SOCIETYՀունիսի 23-ի ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բելգրադում մասնակցել է Սերբիայի նորընտիր նախագահ Ալեքսանդր Վուչիչի՝ պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Սերբիայի նախագահին փոխանցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն այդ բարձր ու պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Նախարար Նալբանդյանը նաև նշել է, որ հայ և սերբ ժողովուրդների՝ պատմամշակութային ընդհանրությունների վրա խարսխված դարավոր բարեկամությունն ամուր հենք է ծառայում միջպետական կապերի հետագա ընդլայնման ու խորացման համար, և Հայաստանը մեծապես կարևորում է Սերբիայի հետ համագործակցության զարգացումը թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթություններում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



