Yerevan, 02.May.2026,
00
:
00
BREAKING


Եվրոպան որոշում է՝ ինչպես առաջ շարժվել

INTERNATIONAL NEWS
Հունիսի 22–ին Բրյուսելում հրավիրված՝ Եվրամիության երկօրյա գագաթնաժողովի օրակարգը խիստ կանխատեսելի էր՝ անվտանգության հարցեր, միգրացիոն խնդիրներ, պայքար ահաբեկչության դեմ, բնապահպանություն, Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցների երկարաձգում, Brexit.
 
Առաջին մասով այստեղ համոզված են, որ անհնար է այլևս առաջ գնալ փափուկ ուժի միջոցով և ջանում են ռազմական միության ձևավորման և կոշտ ուժի զարգացման միջոցով ավելացնել անվտանգության մակարդակը եվրոպական անհանգիստ սահմանների երկայնքով: Ընդ որում, գագաթնաժողովում պահպանվեց պոլիտկոռեկտությունը և, նկատի ունենալով ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփի դիրքորոշումը, ակնարկվեց, թե այդ որոշումը ոչ թե պայմանավորված է այս կամ երկրին հասցեագրելիք պատասխանով, այլ անվտանգության հարցում սեփական պատասխանատվության մեծ գիտակցմամբ: Արդյունքում՝ ԵՄ–ն կձևավորի նաև ռազմական հիմնադրամ՝ European Defence Fund, որը տարեկան 500 մլն. եվրո կծախսի ռազմա–տեխնիկական հետազոտությունների և ևս 5 մլրդ.՝ ռազմական տեխնիկայի նորացման ու ձեռքբերման ուղղությամբ: Բնականաբար, ՆԱՏՕ–ի հետ համագործակցությունը նույնպես առաջնային խնդիր կդիտարկվի ԵՄ–ի համար: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն արդեն իսկ հայտարարել է, թե ԵՄ ռազմական միությունը չպետք է դիտարկել որպես Ալյանսին այլընտրանք:
 
Նշենք նաև, որ այն պահին, երբ գրվում էր նյութը, հայտնի էր նաև ՌԴ–ի հետ կապված որոշումը: Բրյուսելը ևս կես տարով երկարաձգեց Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները, և կանցլեր Մերկելը դրանք կրկին պայմանավորեց Ուկրաինայով՝ հայտարարելով, թե ճգնաժամը կարգավորելու հարցում առաջընթաց չկա, երկրի արևելքում հրադադարն անընդհատ խախտվում է, իսկ քաղաքական գործընթացը շարունակելու բոլոր հիմքերը փաստացի անորոշ են։ «Նման իրավիճակում միաձայն որոշեցինք երկարաձգել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ»,– ասել է Մերկելը՝ չխոստովանելով, որ այդկերպ Բրյուսելն առնվազն զարմացրեց բոլորին: Ի վերջո, օրեր առաջ տարբեր եվրոպական երկրներ, դրանց թվում՝ Գերմանիան, ձայն բարձրացրին ընդդեմ ԱՄՆ պատժամիջոցների, որ վերաբերելու էին նաև Հյուսիսային հոսք 2 նախագծի հետ կապված եվրոպական ընկերություններին: Իսկ այսօր ինքն է մինչև 2018–ի հունվարի 21–ը պատժամիջոցներ սահմանում ոչ միայն ռազմական և ֆինանսական ոլորտներում աշխատող ռուսաստանյան պետական ընկերությունների, այլև նավթային ձեռնարկությունների դեմ՝ տարակուսանքի առիթ դառնալով:
 
Ընդ որում, հարկ է նշել, որ դա գագաթնաժողովի միակ տարօրինակ փաստը չէր. Եվրոհանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ–Յունկերը հայտարարել է, թե չի հասկանում՝ ինչի է ուզում հասնել Բրիտանիան իր Brexit–ով, Թերեզա Մեյն էլ այնտեղ է մեղադրել Եվրոպային՝ նշելով, թե ոմանց հետ անհնար է համաձայնության գալ նույնիսկ այնպիսի պարզ հարցում, ինչպիսին Բրիտանիայում ապրող եվրոպացիների հետագա ճակատագիրն է: Ամեն դեպքում, օրվա վերջում պիտի որ ինչ–որ համաձայնության մասին հայտարարություն արվեր՝ քիչ թե շատ հստակություն մտցնելով ոչ միայն այդ, այլև էլի մեծ կրքերի առիթ տվող միգրացիոն և բնապահպանական հարցերում:
 
 
Գոհար Սիմոնյան
 
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank