Ինչպե՞ս նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը
LIFEPast.am-ը ներկայացնում է այն սննդամթերքների ցանկը, որոնք առավել արդյունավետ են ինչպես արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի կանխարգելման, այնպես էլ արդեն առկա խնդրի դեպքում։
Նուռ

Նուռը մեծ քանակությամբ պոլիֆենոլ, վիտամին C և չհագեցած ճարպային թթուներ է պարունակում, որոնք ազդում են ազոտական օքսիդի արտադրության վրա: Այս նյութը կարգավորում է արյունատար անոթների աշխատանքը, որով կարգավորվում է օրգանիզմում արյան շրջանառությունը, և կանխվում է թրոմբների առաջացումը:
Սխտոր

Սխտորը զարկերակի մաքրման առավել մատչելի և հարմար ձևերից մեկն է։ Սխտորի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է վատ խոլեստերինի մակարդակը, կարգավորում է սրտի աշխատանքը, որը շատ կարևոր է տարեցների համար։
Ձիթապտղի յուղ

Ձիթապտղի յուղը հակաօքսիդանտների և մոնոհագեցված ճարպերի հարուստ աղբյուր է, որոնք նվազեցնում են վատ խոլեստերինի մակարդակը և բարձրացնում են լավ խոլեստերինի մակարդակը։ Կանոնավոր օգտագործումը կօգնի խուսափել արյունատար անոթների սկլերոզից և թրոմբից, որն էլ նվազեցնում է կաթվածի առաջացման ռիսկերը։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



