Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Ինքնաթիռի՝ աշխարհի 10 ամենաթանկ տոմսերը

LIFE

Եթե անսպասելիորեն խաղարկությամբ գումար եք շահել ու հարստացել և չգիտեք՝ ինչպես ծախսել ձեր փողերը, առաջարկում ենք գնել ինքնաթիռի՝ աշխարհի ամենաթանկ տոմսերն ու վայելել օդային ճանապարհորդությունն իր ողջ ճոխությամբ։


10 Նյու Յորք – Սինգապուր՝ $14,000 (Սինգապուրյան ավիաուղիներ)


Նյու Յորքի Ջոն Քենեդի միջազգային օդանավակայանից Սինգապուր գերհարմարավետ ուղևորություն վայելելու համար կարող եք օգտվել Սինգապուրյան ավիաընկերության առաջին դասի տեղերից, որի համար պետք է 14,000 դոլար վճարեք։ Մոռացեք տեղաշարժվող մեջքով հին նստարանները, որովհետև այստեղ առաջարկվող աթոռները ցույց կտան, թե որն է իրական հարմարավետությունը։ Ինքնաթիռի անհատական խցիկների բացվող-փակվող դռներն ուղևորներին հնարավորություն են տալիս փակվել իրենց սեփական սենյակում, որը հագեցած է առանձին մահճակալով, ընթրելու համար նախատեսված սեղանով ու 58 սմ անկյունագծով LCD ժամանցային համակարգով։ Բնականաբար, այստեղ մատուցում են սննդի սպասարկման բարձրորակ ծառայություն, ինչպես նաև առաջարկում գինիների ընտրության լայն հնարավորություն։


9 Լոս Անջելես – Մելբուրն՝ $14,974 (Qantas)


Առաջին դասի տեղերը գնելուց հետո դուք Մելբուրն ուղևորության ճոխությունը կզգաք արդեն իսկ Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանից, որտեղ ավիաընկերության նոր «Միջազգային բիզնես սպասասրահն» առաջարկում է կաշվե ճոխ բազմոցներ ու բաց բուխարի։ Իսկ օդանավում կարող եք վայելել 1,8 սմ երկարություն ունեցող հարմարավետ մահճակալներն ու ճոխ բրդյա ներքնակները, հսկայական թաչսքրին տեղեկատվական-ժամանցային համակարգը, շամպայնի պղպջակներ ու ավստրալական կարմիր, սպիտակ գինիների ու խոհարար Նեյլ Փերիի ուտեստների ընտրանին։


8 Լոս Անջելես – Տոկիո՝ $16,078 (Ճապոնական ավիաուղիներ)


Ընդամենը 16,000 դոլարով ուղևորներն այժմ կարող են օգտվել Ճապոնական ավիաուղիների առաջին կարգի բոլորովին նոր նստարաններից, փափուկ կաշվից, տեղաշարժվող ներքնակներով մահճակալներից և 58 սմ անկյունագծով հարթ հեռուստացույցներից։ Այստեղ ձեզ կմատուցեն արևմտյան ճաշատեսակներ ու ճապոնական սուշի, ինչպես նաև կարմիր, սպիտակ գինների ու շամպայնի լայն ընտրանի՝ սակե բրնձի գինիներից մինչև այնպիսի հայտնի ապրանքանիշերի արտադրանքներ, ինչպիսիք են «Kamoshibito Kuheiji» և «Moriizou»-ն։


7 Նյու Յորք – Սինգապուր՝ $21,000 (Virgin Atlantic)

2015-05-27-1432763313-8744728-expensive3.jpg
Վիրջին Ատլանտիկի այսպես կոչված «բաձրակարգ դասի» նստարաններն իսկապես որ արժեն այսպես կոչվել՝ թույլ լուսավորությամբ, ոճային, տպավորիչ սրահները հագեցած են նստարան-մահճակալներով ու անհատական ժամանցային էկրաններով, որոնցից հաճախ օգտվելով՝ գործարարներն առցանց հանդիպումների են մասնակցում։ Թերևս, ամենաթանկարժեք ուղևորությունը «Virgin Atlantic»-ի հետ Ջոն Քենեդու միջազգային օդանավակայանից Սինգապուր ուղևորությունն է։


6 Նյու Յորք – Սինգապուր՝ $22,265 (Շվեյցարական ավիաուղիներ)


Ավիաուղիներն առաջին դասի իրենց նստարանները նկարագրում են՝ «քո տունն ամպերից վերև»։ Ուղևորներին առաջարկվում են բարձրակարգ ծառայություններ, նրբահամ ուտեստներ, հարմարավետ ամբողջական չափերի մահճակալներ։


5 Հոնգ Կոնգ – Նյու Յորք՝ $26,572 (Cathay Pacific)


Հոնգ Կոնգից Նյու Յորքի Ջոն Քենեդի միջազգային օդանավակայան 14-ժամյա ուղևորության ընթացքում «Cathay Pacific» ավիաընկերության Բոինգ 777-300ER ինքնաթիռում ուղևորներին առաջին կարգի բարձրակարգ ծառայություններ են մատուցվում։ Ուղևորներն իրենց խցիկներում կարող են վայելել ընդարձակ մահճակալները և հարթ հեռուստացույցները։ Այստեղ մատուցվում են հոնգկոնգյան յուրահատուկ ուտեստներ, միջազգային գինիներ և խավիարով նախաճաշ։ Եվ այս ամենն ընդամենը 26,572 դոլարով։


4 Նյու Յորք – Պեկին՝ $27,000 (Կորեական ավիաուղիներ)


Մեկ կոճակի հպումով 100 տոկոս շարժական համակարգով գերհարմարավետ նստատեղերով առաջին կարգն իսկական ճոխ անկլավ է երկնքում։ Այստեղ մատուցում են արևմտյան խոհանոցի նրբահամ ճաշատեսակներ ու աշխարհի ամենահայտնի գինիների լայն ընտրանի։


3 Սան Ֆրանցիսկո – Աբու Դաբի՝ $28,090 (Etihad Airways)


Նավթով հարուստ Միացյալ Արաբական Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբի ուղևորվողները պետք է նախապատրաստվեն քաղաքի հայտնի ճոխ ու փառահեղ հյուրանոցներին։ Իսկ դա անելու լավագույն տարբերակը, թերևս, «Etihad Airways» ավիաընկերության ինքնաթիռի առաջին կարգի տոմսեր գնելն է։ Ինքնաթիռում ուղևորներին առաջարկվում են 58 սմ անկյունագծով հեռուստացույցներ, անձնական մինի բարեր, արևելյան ուտեստներ և կաշվեպատ հարմարավետ կահավորանք։


2 Լոս Անջելես – Աբու Դաբի՝ $30,000 (Emirates)


Թերևս զարմանալի չէ, որ Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանից Դուբայ 16-ժամյա ուղիղ թռիչքը տեղ է գտել ինքնաթիռի՝ աշխարհի ամենաթանկ տոմսերի տասնյակում։ Այս թռիչքից կանոնավոր օգտվում են հարուստ բիզնեսմենները, այնպես որ կասկած չկա, որ «Emirates»-ի առաջին կարգը բարձրակարգ ծառայություններ է առաջարկում։ Այստեղ առաջարկվում են անձնական խցիկներ, անհատական մինի բարեր, հարմարավետ ներքնակներ, սեղաններ և նույնիսկ սպա միջոցներ։


1 Նյու Յորք – Հոնգ Կոնգ՝ $43,535 (Lufthansa)


Գերմանական ավիաընկերությունը ձեզ Նյու Յորքից Հոնգ Կոնգ կհասցնի՝ առաջարկելով անձնական օգնականի ծառայություններ, մահճակալներով անձնական խցիկներ, նրբահամ ուտեստների ու բարձրորակ գինիների լայն ընտրանի։ Ինչևէ, այս ճոխությունը փորձելու և ծառայությունների մակարդակը գնահատելու համար պետք է 43,535 դոլար վճարել։

 

 

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns