Կրիշտիանու Ռոնալդուն Նոր Զելանդիայի հետ խաղում նոր ցուցանիշ է գրանցել
SPORTՊորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն Կոնֆեդերացիաների 2017թ. գավաթի խաղարկության 3-րդ տուրի՝ Նոր Զելանդիայի ընտրանու հետ խաղում գոլ խփելով յուրօրինակ ցուցանիշ է գրանցել:
Վերջինս հեղինակել է իր 75-րդ գոլը Պորտուգալիայի ընտրանու կազմում և ընդգրկվել Եվրոպական հավաքականների պատմության լավագույն ռմբարկուների ցանկում:
Ֆուտբոլիստն այդ ցուցանիշով կիսում է երկրորդ տեղը Հունգարիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Շանդոր Կոչիշի հետ: Եվրոպական հավաքականների պատմության լավագույն ռմբարկուն Ֆերենց Պուշկաշն է, ով իր ակտիվում գրանցել էր 84 գոլ:
Բացի այդ, պորտուգալացին ճանաչվել է Նոր Զելանդիա-Պորտուգալիա խաղի լավագույն ֆուտբոլիստ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



